Անհամբեր սպասում եմ հաջորդ ճամբարին…
Ծաղկունք ճամբարի վերջին օրը շատ է տպավորվել իմ մեջ. մենք պլաստմասե շշերով տիկնիկներ էինք պատրաստում էկո ֆլեշմոբի համար՝մի ձեռքին տիկնիկ, մյուս ձեռքին աշխատանքային ձեռնոց: Շատ հետաքրքիր էր: Մենք ճամբարային օրերի ընթացքում տիկնիկային ներկայացում էինք բեմադրել (սցենարի հեղինակ Մերի Բեժանյան, բեմականացման հեղինակի դերում՝ Ալեքս Բաբայան, նապաստակներ՝ Լիլիթ և Մարգարիտա, խոզուկ՝ Ատոմ): …