Էկոտուր 2014-ի միջազգային էկոճամբարի հաշվետվություն

IMG_7910Էկոտուր 2014 Միջազգային ամենամյա բաց ստուգատեսի մրցանակակիրների 41 հոգանոց խումբը հուլիսի 6-12-ը,  «Զիկատար» բնապահպանական կենտրոնում մասնակցեց միջազգային  էկոճամբարի:

Մասնակիցներն էին.

  • Թբիլիսի 98 դպրոցի թիմ – 7 սովորող,   2 ղեկավար
  • Թբիլիսիի Սոլիկո Վերսալաձեյի անվան գեղարվեստի դպրոցի թիմ – 4 սովորող, 1  ղեկավար
  • Ստեփանակերտի դպրոցների թիմ- 5 սովորող, 1  ղեկավար
  • Բազմաղբյուրի միջնակարգ դպրոցի թիմ – 4 սովորող, 1  ղեկավար
  • Բջնիի միջնակարգ դպրոցի թիմ – 4 սովորող
  • Կրթահամալիրի էկոլոգների ակումբ 4 սվորող
  • Կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոց 2 սովորող
  • Կրթահամալիրի միջին դպրոց 1 սովորող

Ճամբարը կազմաված էր եկու փուլից՝ նախապատրաստական աշխատանքներ և էկոճամբար Զիկատարում:

Նախապատրաստական փուլում կապ ենք հաստատել բոլոր մասնակից խմբերի հետ, ներկայացրել ճամբարը, տեղեկացրել երթուղու և ծրագրի մասին: Խմբերը իրենց սպասումն ու ոգևորությունը արտահայտել են նյութերով՝

Միասին կազմել ենք Էկոճամբարի երթուղին:

Հուլիսի 6-ին, կազմված երթուղով, շարժվել ենք դեպի Զիկատար: Ըստ ծարգրի առաջին օրն անց ենք կացրել Սևանա լճի հանրային լողափում, այնուհետև ուղևորվել բնապահպանական կենտրոն:

Ճամբարի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին՝ առավոտյան տոնական ընդհանուր պարապմունքի ժամանակ, որտեղ ներկայացվել է էկոճամբարի ծրագիրը, կարգապահական կանոներն ու ուսումնական նախագծերը:

Հնգօրյա ճամբարը ամբողջությամբ հագեցած է եղել ուսումնական արշավներով, պարապմունքներով, դիտարկումներով, մարզական ժամով և ազգային պարերի ուսուցմամբ:

Էկոճամբարում երեք օր ուսումնական պարապմունքներ ու գործնական աշխատանքներ իրականացրեց ԵԿԱ-ի ներկայացուցիչ Լուսինեն: Նա ճամբարականներին բաժանել էր երեք  փոքր խմբերի և առանձին-առանձին կատարում էր պարապմունքները, որոնց հետևում էին գործնական թռչնադիտարկումները անտառում: Վրաց խմբի համար պարապմունքներն անց էին կացվում անգլերենով կամ թարգմանվում էին վրացերեն:

«Զիկատար» բնապահպանական կենտրոնի գլխավոր անտառագետ Սեյրան Ազատյանի հետ կատարեցինք ճանաչողական արշավ անտառում. Ճամբարականները սովորեցին  չափել ծառի հասակը, բարձրությունը, տարբերել ծառատեսակները, իմացան ինչպես կարելի է անտառում պաշտպանվել կենդանիներից և մոլորվելու դեպքում ինչպես գտնել ճիշտ ճանապարհը:  Բջնիի թիմին հանձնարարվեց կազմել  Զիկատարի անտառների մասին ուսումնական նյութ՝ ներառելով սեփական լուսանկարները:

Էկոճամբար այցելեց WWF հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը, ով ճամբարականներին ներկայացրեց իրենց գործունեությունը ուղղված կենդանիների, անհետացող տեսակների պահպանությանն ու վերահսկողությանը: WWF-ը Զիկատարի անտառներում իրականացնում է անտառների տրանսֆորմացիա, որտեղ Հայաստանի գլխավոր անտառագետը անցկացրեց գործնական պարապմունք՝ ներկայացնելով տրասֆորմացիա երևույթը, դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Ճամբարային օրերը սկսվել են մարզական ժամով և առավոտյան ընդհանուր պարապմունքով:  Իրականացվել են պարուսուցման ժամեր, որի արդյունքում ողջ ճամբարը փակմանը պարեց «Վերվերի», «Ծաղկաձորի», «Նինարե»: Վրաց խումբն էլ իր ազգային պարերից (Աճարուլի) սովորեցրեց հայաստանցի և արցախցի ճամբարականներին:

Յուրաքանչյուր օրը անց է կացվել ըստ ծրագրի, նախապես պլանավորված: Ճամբարականները սովորել են, սովորեցրել, քննարկել, լուսաբանել:

Ճամբարի ձեռքբերումնները.

  • Չնայած մասնակից խմբերի ազգային և լեզվական տարբերություններին, բոլոր մասնակիցները միմյանց հետ շփվում էին անկաշկանդ, մտերիմ, հոգատար:
  • Իրականաված ուսումնական արշավներն ու գործնական պարապմունքները հագեցնում էին ճամբարականների առօրյան, ձևավորում նոր հմտություններ ու կարողություններ:
  • Հնարավորություն ունեցանք երկու փոքր խմբերով իրականացնել ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Կողբ գյուղ:
  • Ճամբար այցելեց ՀՀ բնապահպանության նախարարը իր աշխատակազմի հետ և շատ տպավորված էր նմանատիպ ճամբարի գոյությամբ:
  • Նախարարին ներկայացվեց Էկոտուր 2015-ի նախագիծը և արժանացավ նախարարության կողմից աջակցության առաջարկին:
  • Ճամբարի փակումը տպավորիչ էր, որի ժամանակ բոլոր մասնակիցները մեկ ընդհանուր թիմ էին՝թբիլիսիի սովորողը վարում էր հայերեն, արցախցին՝վրացերեն, բոլորը սեբաստացի էին:
  • Շատ կարևոր էր Ռինա Շագինյանի օգնությունը. նա  մշտապես վրաց խմբերի կողքին էր՝թարգմանում էր,բացատրում, ներգրավում ճամբարային բոլոր նախագծերին:
  • Էկոտուրի մրցանակակիր բոլոր թիմերը ճամբարին եկել էին պատրաստված՝գիտակցությամբ, որ ունենալու են ուսումնական առօրյա,գործնական աշխատանքներ
  • Կարևորում եմ տեղական լրատվամիջոցների արձագանքը Էկոճամբարին:

Ճամբարը ստացվեց, որի մասին վկայում են մասնակիցների տպավորություններն ու ներկայացրած նյութերը.

  1. Մի պատմություն անտառից
  2. Զիկատարից Կողբ
  3. Ամեն ինչ Զիկատար բառի մասին
  4. Թբիլիսիի թիվ 98 դպրոցի էկոճամբարային քրոնիկոնը
  5. Արտահայտվում է Բջնիի Էկո թիմը
  6. Բազմաղբյուրի էկո թիմը ներկայացնում է
  7. Դեպի Զիկատար
  8. Ճամբարը մեկ բառով
  9. Տավուշ TV-ի անդրադարձը Զիկատարյան Էկոճամբարին
  10. ՀՀ բնապահպանության նախարարի այցը Էկոճամբար
  11. Էկոճամբարը ինձ դարձրեց ինքնուրույն
  12. Էկոտուր 2014-ի էկոճամբարի փակման ծրագիր
  13. Գործնական պարապմունք Զիկատարի անտառում
  14. Զիկատարի ճամբարից պատմում է Բջնին
  15. Մի քիչ էլ Զիկատարի մասին
  16. Նկարաշար Էկոտուրի ճամբար ՀՀ բնապահպանության նախարարի այցից
  17. Ժպտում են Զիկատարից
  18. Արդեն հավատում եմ, որ Զիկատարում եմ
  19. Էկոհայրենագիտական զբոսանք Կողբ գյուղում
  20. Պատառիկներ Զիկատարյան միջազգային ճամբարից
  21. Տեսեք թե ով էր եկել մեզ ճանապարհելու Զիկատար
  22. Զիկատարի էկո ճամբարում
  23. Ճամփորդություն դեպի Զիկատար
  24. Ողջույններ Զիկատարի միջազգային ճամբարից

Ուսումնական նյութերի հրապարակումը դեռ շարունակվում է, իսկ շուտով պատրաստ կլինի նաև  էկոճամբարի հաշվետու ֆիլմը:

 

 

 

One Comment

  1. Pingback: Օգնիր ինձ, խնդրում եմ…

Leave a Reply

Your email address will not be published.

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code