Իմ տպավորությունները Ծաղկունքի ճամբարից

10566410_553735378065731_1302410571_nԱյնքան շատ բան է տպավորվել իմ մեջ ճամբարային այն հինգ օրերին ,որ չգիտեմ որտեղից սկսել։ Ջերմ ընդունելություն,նոր կենցաղ,լավագույն ընկերներ… Իմ մեջ տպավորվել է ընկեր Մարթայի համբերատարությունը,բարությունը,հոգատարությունը,ընկեր Սյուզիի սովորեցրած պարերը,ընկեր Քրիստինեի հարգանքը մեր հանդեպ։ Այն ընտանիքները որտեղ հյուրնկալվել էինք մեզ վերաբերվում էին որպես իրենց ընտանիքի անդամի։
Ծաղկունքի դպրոցի ամենա տպավորիչ դասասենյակը արվեստի սենյակն էր։ Արվեստի խմբակը աշխատում է շաբաթվա մեջ միայն մեկ օր, բայց այնպիսի մեծ ու տպավորիչ աշխատանք էր տարված, որ տեսնում ես ու հիանում, հիանում ու էլի հիանում։
Մի փոքր պատմեմ իմ նոր ընկերներից ինչն է տպավորվել. Գևորգի հանած ձիու ձայնը,Գոհարի ձևերով խոսելը, Ալեքսի ժպիտը ,Հակոբի միավորի համար վիճելը,Դոնայի ընկերասիրությունը։


Մեր արշավները,խաղերը,պարերը, բեմադրությանը պատրաստվելը…Ամեն երեկո հավաքվում էինք տիկին Անահիտի տանը և տարբեր խաղեր խաղում։Ամեն ինչ այնքան հետաքրքիրեր, որ չէինք հասցնում ձանձրանալ։ 10472173_553735371399065_161142562_n
Բոլորս տխրել էինք ու արտասվում էինք, այնքան էինք կապվել միմիանց հետ,որ չեինք ուզում բաժանվել իրարից։
Ծաղկունքում անցկացրածս ամեն վարկյանը տպավորվել է յուրովի։Ամեն պահը,վարկյանը ուներ իր հետաքրքրությունը։
Շնորակալություն բոլոր կազմակերպիչներին,ծաղկունքցիներին գեղեցիկ ու անմոռանալի օրերի համար։
Երբեք չեմ մոռանա այս ուրախ օրերը ու տխուր պահերը։

10566410_553735374732398_652441652_n

Լոռու մարզ՝ Լարիսա Սիմոնյան

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Գրել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML կոդերը <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>