Ծաղկունք ճամբարի վերջին օրը շատ է տպավորվել իմ մեջ. մենք պլաստմասե շշերով տիկնիկներ էինք պատրաստում էկո ֆլեշմոբի համար՝մի ձեռքին տիկնիկ, մյուս ձեռքին աշխատանքային ձեռնոց: Շատ հետաքրքիր էր: Մենք ճամբարային օրերի ընթացքում տիկնիկային ներկայացում էինք բեմադրել (սցենարի հեղինակ Մերի Բեժանյան, բեմականացման հեղինակի դերում՝ Ալեքս Բաբայան, նապաստակներ՝ Լիլիթ և Մարգարիտա, խոզուկ՝ Ատոմ): Դրանից հետո վազեցինք Երեվան-Ծաղկունք ֆուտբոլային խաղին: մենք կանաչ համազգեստովն էինք ,մեզ դիմում էին կանաչներ, իսկ հակառակորդները ՝կարմիրներ: Առաջին խաղակեսը վերջացավ 4-1 հաշվով՝ հօգուտ ծաղկունքցիների, իսկ եկրորդը 6-2 հաշվով, վերջին հինգ րոպեներին խաղին միացավ ընկեր Սյուզին:
Վերջին օրը շատ տխուր էր, չնայած որ լինելու էր փակման ուրախ արարողությունը, բոյց հրաժեշտ էին տալու միմյանց, մեր ընկերներին:
Փակումից հետո բոլորս լաց էինք լինում, գրկախառնվում, հրաժեշտ տալիս, խոստոնում, որ մեր ընկերությունը դեռ համացանցում շարունակվելու է:
Անհամբեր սպասում եմ հաջորդ ճամբարին…