Էկոկրթական փոխանակման ծրագրեր բաժնի հրապարակումներ

Աշնանային Էկոճամբար «Զիկատար» բնապահպանական կետրոնում:Հաշվետվություն

IMG_0235Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը ՝ «Զիկատար» բնապահպանական կենտրոնում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը WWF-Հայաստանի աջակցությամբ կազմակերպել էր միջազգային էկոհավաք-ճամբար:

Ճամբարի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքերը իրականացնում էր Կրթահամալիրի էկոհայրենագիտական ակումբը:

Ճամբարի նպատակն էր Հայաստանի և Վրաստանի սովորողների հետ կազմակերպել բնապահպանական դասընթացներ, ուսումնահայրենագիտական ճամփորդություններ՝բարձրացնելով սովորողների էկոլոգիական կրթությունն ու իրազեկվածությունը: Էկոհավաք-ճամբարը նպատակ ուներ նաև մասնակից դասավանսողներին ներկայացնել Էկոտուր 2015-ի ծրագիրը, քննարկել առաջիկա համագործակցության նախագծերը:

Կարդալ ավելին

Աշնանային էկոճամբար «Զիկատար» բնապահպանական կենտրոնում



IMG_02352014թ-ի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 2-ը կազմակերպվել էր տարածաշրջանային էկոճամբար Հայաստանի և Վրաստանի դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար Տավուշի մարզում գտնվող «Զիկատար»բնապահպանական կենտրոնում: Միջոցառման նպատակն էր կազմակերպել բնապահպանական սեմինարներ և շրջագայություններ՝ բարձրացնելու աշակերտների և ուսուցիչների իրազեկվածությունը բնապահպանության, այդ թվում անտառների, մարդկանց համար բնության կենսական դերի վերաբերյալ և այլն:

Բնապահպանական միջոցառումը կազմակերպել էր Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, WWF-Հայաստանի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 40 մասնակից՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից (ներառյալ միջնակարգ և ավագ դպրոցները), Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի 2 և Թբիլիսիի (Վրաստան) 4 դպրոցներից: 

Կարդալ ավելին

Ճամբարային օրերից

10743476_791342614244878_302396931_nԱյս տարի առաջին անգամ մասնակցեցի Զիկատարի միջազգային ճամբարին, հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը: Ճամբարին մասնակցում էին տարբեր դպրոցներից ուսուցիչներ և աշակերտներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից: Ճամբարային 4 օրերի ընթացքում տեղի ունեցան քննարկումեր, ներկայացվեցին նախորդ տարիների աշխատանքները, խոսեցինք տարբեր էկոլոգիական խնդիրներից, և հասկացանք՝ ինչ է պետք անել Էկոտուրի 2015-ի շրջանակներում: Բացի աշխատանքային ժամերից շատ հետաքրքիր էր անցնում նաև հանգստի ժամերը: Այդ ընթացքում հասցրեցի ընկերանալ շատերի հետ և Զիկատարից հեռանում եմ անմոռանալի հուշերով  և  տպավորություններով:...

Կարդալ ավելին

Էկոկրթական նոր համագործակցությունների սկիզբ

Կարդացեք Նարեկ Սահակյանի բլոգում:10749406_791153814263758_1523055999_n

Կարդալ ավելին

Մեկ օր WWF-ի հետ

Նյութը՝ Սարգիս Հակոբյանի բլոգում:
10749406_791153814263758_1523055999_n

Կարդալ ավելին

Էկոկրթական փոխանակման ծրագրեր Արցախում:Հաշվետվություն

IMG_0077

Հոկտեմբերի 20-24-ը կրթահամալիրի Էկոլոգների և Վրացախոսների ակումբները իրենց աշնանային ուսումնական արձակուրդը անցկացրեցին Արցախում:

Նախապես կազմվել էր Էկոկրթական փոխանակման ծրագրի նախագիծը:

Ակումբային պարապմունքի ժամանակ սովորողները ծանոթացել են նախագծին, կատարել առաջարկներ, լրացումներ:

Մշակվել է ճամփորդության երթուղին:

Սովորողները ուսումնասիրել են Արցախի բնաշխարհը , կանգառները՝ Դադիվանք, Ամարաս, Տիգրանակերտ, Գանձասար, Շուշի և տեղում փոքրիկ հայրենագիտական դասեր են կազմակերպել խմբի համար:

Կարդալ ավելին

Աշնանային միջազգային Էկոճամբար Զիկատարում

 

Հոկտեմբերի 30նոյեմբերի 2

ekoturr

WWFայաստանի աջկացությամբ

 

Ուղղությունները

  • Սեմինարներ Էկոտուր 2015-իկազմակերպիչ-գործընկերների հետ
  • Ուսումնական Էկոճամբար

Մասնակիցներ

  1. Մադինա գյուղի միջնակարգ դպրոց
  2. Գավառ քաղաքի համար  5 դպրոց
  3. Բջնի գյուղի հիմնական դպրոց
  4. Կողբ գյուղի հիմնական դպրոց
  5. Բազմաղբյուր գյուղի դպրոց
  6. Թբիլիսիի 98 դպրոց
  7. Թբիլիսիի 24 դպրոց
  8. Թբիլիսիի 2 դպրոց
  9. Կրթահամալիրի ավագ և միջին դպրոցի էկո ակումբի սովորողներ
  10. Կրթահամալիրի ավագ և միջին դպրոցի վրացերենի խորացված ուսուցման խմբի սովորողներ
  11. Սեբաստացի TV

Կարդալ ավելին

Հյուրընկալությունը Արցախում

img_7194Ես ծանոթ էի Գոռին դեռ Էկո-տուր 2014-ի  ճամբարից: Հպարտ եմ,որ հյուրընկալվել եմ նրա երկրում` Արցախում: Դեռ իմ գալու առաջին օրվանից նա ինձ դիմավորեց և հյուրընկալեց իր տանը: Մենք շրջեցինք քաղաքով և նա ինձ ցույց տվեց քաղաքի տեսարժան վայրերը: Հաջորդ օրը կրթահամալիրի երեխաներով և Արցախցի ընկերներով մեկնեցինք Շուշի`Սբ. Ղազանչեցոց եկեղեցին տեսնելու: Այդ օրը հետաքրքիր անցկացնելով վերադարձանք տուն և պատրաստվեցինք հաջորդ օրվա ճամփորդությանը: Հաջորդ օրը մեկնեցինք Տիգրանակերտ` մեր հերոս թագավորի, Տիգրան Բ Մեծի քաղաք: Այդտեղ հետաքրքիր անցկացնելով ճամփա ընկանք դեպի Մարտակերտի շրջանի գ...

Կարդալ ավելին

Աբրահամյանների ընտանիքը

image_132Իր արցախյան ընտանիքի մասին պատմում է Սիմոնյան Էմիլեան

Կարդալ ավելին

Երկրորդ օրը` Շուշիում

image_139Էմիլեա Սիմոնյանի ֆոտոշարքը դիտեք  Միջին դպրոցի ենթակայքում

Կարդալ ավելին