Հյուրընկալությունը Արցախում

img_7194Ես ծանոթ էի Գոռին դեռ Էկո-տուր 2014-ի  ճամբարից: Հպարտ եմ,որ հյուրընկալվել եմ նրա երկրում` Արցախում: Դեռ իմ գալու առաջին օրվանից նա ինձ դիմավորեց և հյուրընկալեց իր տանը: Մենք շրջեցինք քաղաքով և նա ինձ ցույց տվեց քաղաքի տեսարժան վայրերը: Հաջորդ օրը կրթահամալիրի երեխաներով և Արցախցի ընկերներով մեկնեցինք Շուշի`Սբ. Ղազանչեցոց եկեղեցին տեսնելու: Այդ օրը հետաքրքիր անցկացնելով վերադարձանք տուն և պատրաստվեցինք հաջորդ օրվա ճամփորդությանը: Հաջորդ օրը մեկնեցինք Տիգրանակերտ` մեր հերոս թագավորի, Տիգրան Բ Մեծի քաղաք: Այդտեղ հետաքրքիր անցկացնելով ճամփա ընկանք դեպի Մարտակերտի շրջանի գ. Ներքին Հոռաթաղի զորամաս: Ես այդտեղ հասկացա, որ իրոք մեր բանակում ծառայում են քաջ զինվորներ, որոնք կարող են սրբությամբ պահպանել մեր երկու երկրների սահմանները: Այդտեղ նայեցինք զինվորների պարապմունքները, որից հետո ճաշեցինք նրանց հետ և ճամփա ընկանք դեպի Գանձասար: Գանձասարում ես հմայվեցի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գեղեցկությամբ: Եվ ես հասկացա, որ իրոք սա մի քաջերի երկիր է, որ մենք պետք է պահպանենք այն հավիտյանս հավիտենից:

Սարգիս Հակոբյան

Leave a Reply

Your email address will not be published.

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code