Աշնանային էկոճամբար «Զիկատար» բնապահպանական կենտրոնում



IMG_02352014թ-ի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 2-ը կազմակերպվել էր տարածաշրջանային էկոճամբար Հայաստանի և Վրաստանի դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար Տավուշի մարզում գտնվող «Զիկատար»բնապահպանական կենտրոնում: Միջոցառման նպատակն էր կազմակերպել բնապահպանական սեմինարներ և շրջագայություններ՝ բարձրացնելու աշակերտների և ուսուցիչների իրազեկվածությունը բնապահպանության, այդ թվում անտառների, մարդկանց համար բնության կենսական դերի վերաբերյալ և այլն:

Բնապահպանական միջոցառումը կազմակերպել էր Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, WWF-Հայաստանի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 40 մասնակից՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից (ներառյալ միջնակարգ և ավագ դպրոցները), Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի 2 և Թբիլիսիի (Վրաստան) 4 դպրոցներից: 

Ճամբարի երկրորդ օրը կազմակերպվեց «Մեկ օր WWF-ի հետ» միջոցառումը: Օրը սկսվեց ԵՄ կողմից ֆինանսավորվող Անտառի տրանսֆորմացիայի ծրագրի պիլոտային տարածք այցելությամբ, որը գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսությունում: Այնուհետև միջոցառումը շարունակվեց «Զիկատար» բնապահպանական կենտրոնում, որտեղ WWF-Հայաստանի համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար՝ Գեռա Ոսկանյանը ներկայացրեց WWF-ի դերը կովկասյան էկոտարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում, իսկ ավելի ուշ WWF-Հայաստանի ծրագրի համակարգող՝ Վասիլ Անանյանը ներկայացրեց Հայաստանի վտանգված կենդանատեսակները և WWF-Հայաստանի մոտեցումը դրանց պահպանության հարցին: Միջոցառումն եզրափակվեց արջի մասին տեսաֆիլմի դիտումով, որից հետո բոլոր մասնակիցները ստացան տարբեր տեղեկատվական նյութեր:IMG_0259

Էկոճամբարի ընթացքում Հայաստանի և Վրաստանի մասնակիցները քննարկեցին նաև «Էկոտուր 2015» տարածաշրջանային բնապահպանական միջոցառման պլանավորման հարցերը՝ նպատակ ունենալով կազմակերպել ավելի մեծ մասշտաբի միջոցառում, քան 2014թ-ի հուլիսին կազմակերպված միջոցառումը: Պլանավորման ժամանակ նախատեսվել է ներգրավել ավելի շատ դպրոցներ և էկոակումբներ, ինչպես նաև երկու երկրներում էլ ձեռք բերել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

WWF-Հայաստանի  ֆեյսբուքյան էջից

Leave a Reply

Your email address will not be published.

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code