Հոկտեմբերի 20-24-ը կրթահամալիրի Էկոլոգների և Վրացախոսների ակումբները իրենց աշնանային ուսումնական արձակուրդը անցկացրեցին Արցախում:
Նախապես կազմվել էր Էկոկրթական փոխանակման ծրագրի նախագիծը:
Ակումբային պարապմունքի ժամանակ սովորողները ծանոթացել են նախագծին, կատարել առաջարկներ, լրացումներ:
Մշակվել է ճամփորդության երթուղին:
Սովորողները ուսումնասիրել են Արցախի բնաշխարհը , կանգառները՝ Դադիվանք, Ամարաս, Տիգրանակերտ, Գանձասար, Շուշի և տեղում փոքրիկ հայրենագիտական դասեր են կազմակերպել խմբի համար:
Կրթահամալիրի 21 հոգանոց խմբին դիմավորում էր Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժինը: Սովորողների գիշերակացը կազմակերպվում էր Ստեփանակերտի դպրոցականների ընտանիքներում:
Ճամփորդությունը կազմված էր երկու ուղղությամբ ՝
- Էկոկրթական փոխանակման ծրագրերի ներկայացում
- Հայրենագիտական զբոսանքներ
Հոկտեմբերի 21
Ստեփանակերտի համար 3 դպրոցում կազմակերպվեց էկոլոգիական նախագծերի ներկայացում: Հավաքին ներկա էին Ստեփանակերտի ԿԳՆ փոխնախարար Մ. Համբարձումյանը, Քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի ղեկավարն ու գլխավոր մեթոդիստը, 13 դպրոցներից հինգական սովորող, փոխտնօրեններ, ծնողներ:
Էկոակումբի սովորողները ներկայացրեցին.
- Կրթահամալիրը
- Կրթահամալիրում իրականացվող Էկոկրթական ծրագրերը
- Էկոտուր 2015-ի ծրագիրը
- Էկոտուր 2014-ի գլխավոր մրցանակակիրների աշխատանքները
- Էկոտուրի մրցանակակիրների ճամբարները
Ցուցադրությունից հետո՝փոքր խմբերի հետ ակումբի սովորողները անցկացրեցին քննարկում-դաս՝որի ընթացքում արցախցի դպրոցականներին օգնեցին կողմնորոշվել, թե ինչպիսի աշխատանքներ պետք է կատարեն էկոտուրին մասնակցելու համար:
Ուսումնական պարապմունքից հետո Կրթահամալիրի և արցախցի սովորողները մեկնեցին Շուշի: Եղանք սուրբ Ղազանչեցոց և Կանաչ եկեղեցիներում, Շուշիի երկրաբանական նորաբաց թանգարանում:
Երեկոյան սովորողները իրենց ընտանիքների հետ կատարել են զբոսանքներ Ստեփանակերտում:
Հոկտեմբերի22
Հայրենագիտական ճամփորդություն դեպի Տիգրանակերտ, Գանձասար և Մարտակերտի շրջանի ներքին Հորաթաղի զորամաս: Մեր սովորողներից Ստամբոլցյան Լևոնը հյուրընկալվել էր Ներքին Հորաթաղի զորամասի հրամանատարի տանը և հրավեր էինք ստացել մասնակցելու Սուրբ Գևորգ եկեղեցու տարեդարձին և ծանոթանալու զորամասի առօրյային: Ինչը սովորողների մոտ մեծ ոգևորություն առաջացրեց:
Հոկտեմբերի 23
Ճամփորդություններ Ամարաս և Սխտորաշեն:
15:00-ին Ստեփանակերտի համար 7 դպրոցում տեղի ունեցավ կլոր սեղան-հանդիպում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ:ԿլորսեղանիմասնակիցներնենԱրցախիԿԳՆփոխնախարարՄիքայելՀամբարձումյանը, ՍտեփանակերտիքաղաքապետարանիկրթությանևսպորտիբաժնիպետԿառլենՄարգարյանըև 13 դպրոցներիփոխտնօրենները:
Երեկոյան կազմակեպվեց հյուրասիրություն, որին ներկա գտնվեց նաև Ստեփանակերտի ԿԳՆ նախարարը և աշխատակազմի ղեկավարը: Երեկոն տպավորիչ էր, բոլոր սովորողները ներկայացան, շնորհակալական խոսք ասացին իրենց հյորընկալող ընտանիքներին:
Հոկտեմբերի 24
Առավոտյան Ստեփանակերտի համար 3 դպրոցում քառօրյա ուսումնահայրենագիտական նախագծերի ամփոփումն : Ամփոփումը կատարվեց ընդհանուր պարապմունքի մոդելի ցուցադրությամբ:Պարապմունքին ներկա էր նաև տիար Բլեյանը, որ իրեն բնորոշ վարպետությամբ պարապմունքը վերածեց յուրօրինակ վարպետության դասի, որի ժամանակ ներկայացվեցին .
- «Կոմիտասյան օրեր»նախագիծը
- Կրթահամալիրի կայքն ու տնօրենի բլոգը
- Սովորողների ուսումնական աշխատանքի արտացոլումը կարաոկեների տեսքով
- Մոբիլ և ստեղծագործ կրթահամալիրի տոնի ժամանակացույցը
- Միասնականության դրսևորումը պարով և երգով
Ուսումնական ճամփորդության դրական կողմերը
- Կարևորում եմ արցախցիների ցուցաբերած պատասխանատվությունն ու լրջությունը նախագծի նկատմամբ
- Նախագծին մասնակցում էին կրթահամալիրի էկոլոգների և վրացախոսների ակումբների սովորողները, որոնք հմտորեն ներկայացնում են, պատմում, բացատրում
- Էկոտուր 2015-ին Արցախից կմասնակցի երեք խումբ,որոնց կաջակցի Արցախի ԿԳՆ-ը
- Արցախ TV-իանդրադաձը էկոկրթական ծրագրերին
- Մշտապես եղել են հրապարակումներ կայքում, բոլգներում,որոնք դեռ շարունակվում են և շուտով պատրաստ կլինի նաև հաշվետուֆիլմը.
o Պայծառ ու արցունքի պես ջինջ ճամփորդական օրեր
o Արցախի դռները սեբաստացիների առաջ միշտ բաց են: Կրկի՛ն համեցեք. կամ քոմենթ՝մի քոմենթի
o Շուշիի երկրաբանական թանգարան
o Ուղիղ միացում Ստեփանակերտի համար 7 դպրոցից
Ճամփորդության օգնականներն էին Հասմիկ Նալբանդյանն ու Ռինա Շագինյանը: