Այս տարի Արագածոտն մարզի Բազմաղբյուր գյուղի Ն. Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոցի մեր խումբը` Տաթև Հովհաննիսյանի գլխավորությամբ, մասնակցեցինք Էկոտուր 2014–ին: Նրանց կատարած աշխատանքները անարդյունք չմնացին և շահեցինք գլխավոր մրցանակ, որն էլ ճամբարն է Զիկատար բնապահպանական կենտրոնում: Հինգ օր իսկական էկոլոգիական ճամբար է լինելու, հիանալի ժամանակ կանցկացնենք և կծանոթանանք <<Զիկատար>> պետական արգելավայրի տարածքում գտնվող անտառային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանությանը, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացմանն ու պահպանությանը: Ամեն օր իրար հետ կապվում ենք, քննարկում մեր անելիքներն ու մասնակցությունը: Գիտենք, որ նոր ընկերներ ենք ձեռք բերելու, հետաքրքիր առօրյա ենք ունենալու:
Բազմաղբյուրի թիմը անհամբեր սպասում է:
Հայկուհի Դավթյան