Նարեկ Սահակյանի փոստից

10383563_677907982281738_8347316873451397494_nԲարև Ձեզ: Ես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի էկո ակումբի սովորող Նարեկ Սահակյանն եմ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, արդեն չորորդ տարին է,ՀՀ ԿԳ և ՀՀ Բնապահպանության նախարարությունների աջակցությամբ, կազմակերպում է Էկոտուր էկոլոգիական նախագծերի ամենամյա, միջազգային ստուգատես-մրցույթը: Մրցույթի մասնակիցները՝ Հայաստանի, Արցախի, Վրաստանի սովորողներն ուանհատներն են: Էկոտուրն արդեն ունի 4 տարվա պատմություն: Էկոտուր 2014-ի մրցանակակիրները արդեն հայտնի են: Գլխավոր մրցանակ է ստացել 12 հայաստանյան ու վրաստանյան խմբեր, իսկ խրախուսական մրցանակ՝ 4 հայաստանյան, վրաստանյան, արցախյան խմբեր: Էկոտուրի մրցանակը ճամբարի ուղեգիրն է, այդ իսկ պատճառով դիմում ենք ձեզ: Շատ շնորհակալ կլինենք, եթե կարողանաք ձեր ֆինանսական աջակցությունը տրամադրել «Զիկատար» բնապահպանական կենտրոնում Էկոտուրի ճամբարի կազմակերպման համար:

Կից ներկայացնում եմ ճամբարի ծրագիրն ու նախահաշիվը: Ձեր աջակցությամբ կնպաստեք Էկոկրթության տարածմանը, քանի որ ճամբարների ժամանակ իրականացվող ուսումնական աշխատանքներն ու նախագծերը մղում են դեպի էկոկիրթ հասարակություն:

Սպասում ենք ձեր պատասխանին:

 

Leave a Reply

Your email address will not be published.

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code