Էկոտուր 2014-ին մասնակցելու նպատակով մեր խմբով այցելեցինք Երևանում գտնվող <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր: Էկոտուրի համար մեր խումբը պատրաստեց մի նյութ, որտեղ խոսվում էր Ստեփանակերտով հոսող Կառկառ գետի հիմնախնդիրների մասին:
Ես հաղթանակի մասին երբևէ չեմ մտածել՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր մասնակից ունի որոշակի հաղթանակ: Իմ հաղթանակը ձեռք բերած նոր ծանոթությունն ու ընկերությունն է:
Մեզ համար վճռորոշ էր ապրիլի քսանվեցը, քանի-որ հենց այդ օրը պետք է հայտարարեին լավագույն աշխատանքները և լավագույն թիմերը պետք է պարգևատրվեին խրախուսական և գլխավոր մրցանակներով:Նույն օրը ժամը երեքին Մարմարյա սրահում սկսվեց Էկոտուր 2014-ի արդյունքների ամփոփումը և մրցանակների հանձնումը:Մենք անչափ ուրախացանք, երբ մեր թիմն էլ ստացավ խրախուսական մրցանակ: Երկար ժամանակ էր, որ սպասում էինք էկոճամբարին, ու ահա, հրավերն ստացանք: Զիկատարում է, տեսնես դա որտեղ է, ինչ է, առաինը մտքումս եկավ այս հարցերը: Կարծում եմ, շատ քիչ մնաց հետաքրքրությունս բավարարելու համար: Ամառային բազմաբովանդակ ճամբար է մեզ սպասվում: Ի՜նչ ուրախ եմ:
Համբարձումյան Ալյոնա՝ Ստեփանակերտ