Էկոտուրի քառամյա պատմության մեջ (այո,էկոտուրը պատմություն ունի)Արցախի Հանրապետությունն առաջին անգամ է մասնակցում:
Քանի որ առաջին անգամն էր,մեզ համար արդեն մեծ նվաճում էր մեր նախագծի ներկայացումը,և բնականաբար մեծ հույսեր չէինք կապում հաղթանակի հետ:Սակայն ,ի զարմանս մեզ,մեր աշխատանքը նույնպես հայտնվեց հաղթողների շարքում,և ինչպես բոլոր հաղթողները,մենք էլ ստացանք Զիկատարում կայանալիք էկոճամբարին մասնակցելու հրավեր…
Էկոտուրի ընթացքում մենք շատ մտերմացանք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտների ՝հատկապես Գեղարվեստի ավագ դպրոցի մասնակիցների,Գավառից և Բազմաղբյուրից երեխաների և ուսուցիչների հետ:Սակայն այդպես էլ հարմար առիթ չեղավ,որպեսզի Վրաստանից եկած խմբի հետ ծանոթանանք:
Հիմա անհամբեր սպասում ենք ,որ տեսնենք մեր հին ընկերներին և նոր ընկերներ ձեռք բերենք: