Դե ինչ,առաջ դեպի Զիկատար

IMG_4870Ապրիլի 22-26ը զբաղված ես եղել ու չես հասցրել կամ չես ցանկացել մասնակցել Էկոտուր միջազգային ստուգատեսին: Ափսոս,շատ ափսոս, քանի որ հիմա բաց ես թողում հիանալի առիթ՝ մասնակցելու Էկոտուրի միջազգային,ուսումնական,կրթական,ժամանցային, ճանաչողական մի խոսքով ամենա-ամենա էկոճամբարին:

Հուլիսի 6-12 ը Զիկատար բնապահպանական կետրոնում հավաքվելու ենք ևս մեկ անգամ ապացուցելու, որ հնարավոր է ապրել բնության մեջ ու լինել ներդաշնակ ,ապացուցելու, որ էկոկրթությանն ուղղված ոչ մի քայլ չի անտեսվում:

Լողալու ենք Սևանա լճում, ապա շարժվելու ենք առաջ՝ 200 կմ հայրենագիտություն: Արցախից,Վրաստանից,Բազմաղբյուրից,Բջնիից ու Սեբաստացիներից հին ու նոր դեմքեր:Մեկշաբաթյա ճամբարի ուղեգիր, որը դու չունես, իսկ մեզ սպասվում են էկոճամբարային 7 անմոռանալի օրեր:

Դե ինչ,առաջ դեպի Զիկատար:

Էկոլոգների ակումբ՝ Թամարա Ստեփանյան

Leave a Reply

Your email address will not be published.

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code