Author: admin
Հանրակրթական էկոտուր 2015
Բնապահպանական հանրակրթական նախագծերի ամենամյա 5-րդ ստուգատես Կազմակերպիչ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, հայրենագետի ակումբ Աջակիցներ` ՀՀ ԿԳ նախարարություն, ՀՀ բնապահպանության նախարարություն Էկոտուրի նպատակը՝ հասարակության ուշադրության ուղղում էկոլոգիական խնդիրներին, էկոլոգիական խնդիրների լուծում ուսումնական նախագծերով, էկոհանրակրթական գրադարանի ստեղծում, շրջակա միջավայրի բարելավում: Ժամանակացույց Էկոտուրի գաղափարի և ծրագրի տարածում – 2014թ. …
Անհամբեր սպասում եմ հաջորդ ճամբարին…
Ծաղկունք ճամբարի վերջին օրը շատ է տպավորվել իմ մեջ. մենք պլաստմասե շշերով տիկնիկներ էինք պատրաստում էկո ֆլեշմոբի համար՝մի ձեռքին տիկնիկ, մյուս ձեռքին աշխատանքային ձեռնոց: Շատ հետաքրքիր էր: Մենք ճամբարային օրերի ընթացքում տիկնիկային ներկայացում էինք բեմադրել (սցենարի հեղինակ Մերի Բեժանյան, բեմականացման հեղինակի դերում՝ Ալեքս Բաբայան, նապաստակներ՝ Լիլիթ և Մարգարիտա, խոզուկ՝ Ատոմ): …
Տպավորություններով լի վերադարձ
Եթե ընթերցողը հիշում է,«Ստեփանակերտ»թերթի նախորդ համարներից մեկում Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտների երախտիքի խոսք էր տպագրվել` նվիրված «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրին, կրթահամալիր, որն արդեն չորրորդ տարին ` ՀՀ ԿԳ և ՀՀ Բնապահպանության նախարարությունների աջակցությամբ, կազմակերպում է«Էկոտուր» էկոլոգիական նախագծերի ամենամյա, միջազգային ստուգատես-մրցույթ: Մրցույթին մասնակցում էին աշակերտներ` Հայաստանից, Արցախից, Վրաստանից: Նշենք, որ գլխավոր …
Ճամբարային վերջին օրից
Ահա և վերջացավ մեր հնգօրյա ճամբարային մրցանակը :Վերջին օրն էր, բոլորս պատրաստվում էինք ճամբարի փակմանը,յուրաքանչյուրս զբաղվում էինք մեր գործերով,ես էլ ջոկատի հետ փորձում էի «Անտառում» վերնագրով բեմականացումը:Բոլոր ջոկատներին տրված էր հանձնարարություն,որին պատրաստվում էինք հաճույքով: Փակումը սկսեցինք ճամբարային շքերթով,այնուհետև ճամբարականներով երգեցինք ՀՀ պետական օրհներգը:Պարեցինք միասին «Վերվերի» և «Ծաղկաձորի» պարերը: Իսկ բեմադրությունից հետո …
Իմ տպավորությունները Ծաղկունքի ճամբարից
Այնքան շատ բան է տպավորվել իմ մեջ ճամբարային այն հինգ օրերին ,որ չգիտեմ որտեղից սկսել։ Ջերմ ընդունելություն,նոր կենցաղ,լավագույն ընկերներ… Իմ մեջ տպավորվել է ընկեր Մարթայի համբերատարությունը,բարությունը,հոգատարությունը,ընկեր Սյուզիի սովորեցրած պարերը,ընկեր Քրիստինեի հարգանքը մեր հանդեպ։ Այն ընտանիքները որտեղ հյուրնկալվել էինք մեզ վերաբերվում էին որպես իրենց ընտանիքի անդամի։ Ծաղկունքի դպրոցի ամենա տպավորիչ դասասենյակը …
Էկոտուր 2014-ի միջազգային էկոճամբարի հաշվետվություն
Էկոտուր 2014 Միջազգային ամենամյա բաց ստուգատեսի մրցանակակիրների 41 հոգանոց խումբը հուլիսի 6-12-ը, «Զիկատար» բնապահպանական կենտրոնում մասնակցեց միջազգային էկոճամբարի: Մասնակիցներն էին. Թբիլիսի 98 դպրոցի թիմ – 7 սովորող, 2 ղեկավար Թբիլիսիի Սոլիկո Վերսալաձեյի անվան գեղարվեստի դպրոցի թիմ – 4 սովորող, 1 ղեկավար Ստեփանակերտի դպրոցների թիմ- 5 սովորող, 1 ղեկավար Բազմաղբյուրի միջնակարգ դպրոցի …
Զիկատարից Կողբ
Բավականին մեծ ու գեղեցիկ է Կողբ գյուղը, որն ունի մոտ 4000 բնկաչություն:Այն մանրակրկիտ ուսումնասիրեցինք, սակայն մեր հետաքրքրությունները բավարարվեց, երբ դանդաղ բարձրացանք գյուղի վերևում գտնվեղ Սուրբ Հովհաննես եկեղեցին:Բոլորս աղոթք մրմնջացինք և երկրիս խաղաղության համար աղոթեցինք առ աստված:Այստեղից ուրիշ է գյուղի համայնապատկերը:Եկեղեցուց այն կողմ տեսանք արջեր`քոթոթի հետ:Մի պահ թվաց, թե Մաշան և …