Ծառատունկ- ծաղկատունկը ընթացքի մեջ է
Եվ այսպես. ծառերի, տնկիների, ցնցնուղների, բահերի, փոցխերի, սերմնացուների իսկական տեղատարափ. կրթահամալիրում էկոլոգիական հեղաշրջում է: Միջոցառմանը մասնակցում են բոլորը` կրտսեր սովորողներից սկսած, ծնողներով վերջացրած: Աշխատանքներ են տարվում ոչ միայն Մայր դպրոցի հարակից տարածքներում, այլև կրթահամալիրի բոլոր դպրոցների ճանապարհներին։«Մերոնց» հնարավոր է տեսնել ամենուր. մենք ամեն տեղ կանք։Մարմնամարզիկները սովորողների հետ բարեկարգում են «Վահան Ասատրյան» պուրակը, Նոր դպրոցի պարտեզում ծնողներն են ջանասիրաբար աշխատում, մեր հյուրերը Էկո ակումբի հետ միասին ծառատունկ են իրականացնում Մայր դպրոցի պարտեզում: Մի խոսքով՝ սա պատմելու բան չէ, այս ամենը պետք է տեսնել և, ինչու ոչ, մասնակցել:
Համոզված եմ՝ քիչ ժամանակ հետո մենք ապրիլի 24-ը հիշելու ենք ոչ միայն որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, այլև միասնական ծառատունկի։ Շատ շուտով մեր իսկ տնկած ծառերը պատմելու են բոլորին մեր մասին: