Մեկնարկեց Էկոտուր-2014-ը

Ինչպես արդեն գիտենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իրեն հատուկ ձևով է հարգանքի տուրք մատուցում ապրիլի 24-ին զոհված մեր հայրենակիցների հիշատակին: Խեղճուկրակի դիմակով անմար կրակի շուրջ մեխակներ դնելու փոխարեն առաջարկում ենք միասնական ծառատունկ:
Այսօր` առավոտյան ընդհանուր պարապմունքով մեկնարկեց «Էկոտուր 2014»-ը, որի շրջանակներում էլ իրականացվում է նշված ակցիան։Մասնակցում են մեր հյուրերը Վրաստանից, Արցախից և Հայաստանի տարբեր շրջաններից: Սեբաստացիների գերնպատակը իրենց շրջապատը կանաչապատելն ու բարեկարգելն է, և այդ իսկ պատճառով բոլորս մի մարդու նման ձեռնամուխ եղանք ամենաբարենպաստ գործին` ծառատունկին: Առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ Կրթահամալիրի տնօրեն Բլեյան Աշոտն ավելացրեց, որ այս միջոցառումը ձևականության չենք վերածելու, քանի որ դա արվում է սրտանց և մեր իսկ սեփական նախաձեռնությամբ:
Ուրեմն` կոչ բոլորին. մասնակցե’ք միասնական ծառատունկին և դարձեք օրվա հերոսներից մեկը:Ավելացնեմ, որ այս պահին շարունակվում են աշխատանքները: Պարբերաբար տեղեկացնելու ենք տարվող աշխատանքների ընթացքի և արդյունքների մասին:

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code