Այսօր` ապրիլի 25-ին, տեղի ունեցավ էկոտուր 2014-ի հայտերի ներկայացումը: Արդեն նշել ենք, որ այս տարվա էկոտուրի միին և ավագ դպրոցականների հայտերը բավականին շատ են`121 հայտ, որոնցից կարողացանք ընտրել լավագույնները և ներկայացնել ժյուրիին: Անվանակարգերը տարբեր էին, սակայն շատ էին շաբաթօրյակներրի, գետերի հիմնախնդիրների մասին նախագծերը։ Հետաքրքիր էր նաև մեր ընկերների`վրացիների՝ աղմուկի մասին աշխատանքը: Պարզվեց՝ աղմուկն ազդում է մարդու առողջության վրա, խանգարում մտածելու և կողմնորոշվելու։
Այսօր հանձնաժողովը երկար խորհրդակցություններից հետո առանձնացրեց հաղթող նախագծերը, որոնց հեղինակները կմասնակցեն միջազգային էկոճամբարին Հայաստանում և Վրաստանում։
Հաղթողների անունները կհրապարակվեն վաղը՝ մրցույթն ամփոփելիս։
Լրատու՝ Մարինա Մնացականյան
Լուսանկարը՝ Գայանե Առաքելյանի