Շաբաթօրյակ Կենդանի հերոսների պուրակում

Մարտի 31-ին, Փարաքար համայնքում,  տեղի կունենա արցախյան հերոսների հիշատակին նվիրված պուրակի բարեկարգման աշխատանքներ։ 

2016 թվականին մի խումբ քաղաքացիներ հանդես եկան կենդանի հերոսներին նվիրված պուրակ ստեղծելու առաջարկով: Հիմքում հերոսներին երախտագիտություն հայտնելն էր:  Պուրակում պետք է լինեին դեկորատիվ ու պտղատու ծառեր, ծաղիկներ, ցայտաղբյուր: Ծառերը խորհրդանշելու էին կյանքի վերածնունդն ու շարունակությունը, իսկ ցայտաղբյուրը՝ հավերժություն:

Նախատեսում էին բացումը կատարել 2017 թվականի ապրիլի 2-ին, սակայն չստացվեց.տարածք չէին գտել:

Կազմակերպիչներից մեկը՝ Կարինե Փանոսյանը, Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հարցն արդեն լուծվել է. Նյութն ամբողջությամբ՝ այստե՛ղ։

Բնապահպանական հանրակրթական ստուգատեսի շրջանակում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հեծանվաերթով սիրով իր մասնակցությունը կունենա մարտի 31-ի պուրակի բարեկարգման և ապրիլի 2-ի պուրակի ծառատունկի աշխատանքներին։ Նախագծին իր մասնակցությունն է հայտնել կրթահամալիրի տեխնոլոգիայի ուս․ կենտրոնի ղեկավար Կարինե Մացակյանը՝ պուրակի ինտերիերի ձևավորման խորհրդատվությամբ և բարեկարգման օրը տեղում չորացած ճյուղերից թռչնավանդակներ պատրաստելու, սովորեցնելու աշխատանքներով։

 

Մասնակիցներ

  1. Ղազարյան Միքայել
  2. Հազարումյան Գևորգ
  3. Ղամբարյան Տաթև
  4. Երանոսյան Արման
  5. Հովհաննիսյան Հայկուհի
  6. Սիմոնյան Հասմիկ
  7. Աբգարյան Էլեն
  8. Աբգարյան Հրաչյա
  9. Ասատրյան Նորայր
  10. Սարգսյան Անդրանիկ
  11. Հովհաննիսան Ռաֆայել
  12. Մացակյան Կարինե

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code