Նորագավթից Այնթապ ջրանցքների ուսումնասիրություն

Ճամփորդություն

Մարտի 29-ին Գերմանիայի բնության պահպանության միության Հայաստանյան մասնաճյուղի (NABU)-ի ծրագրի միջոցով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և Այնթապի Թիվ 2 դպրոցի երեսունից ավելի կամավորներ Բնապահպանական ստուգատեսի շրջանակում իրականացրեցին էկոլոգիական ակցիա՝ մաքրելով Արտաշատի ջրանցքի ափամերձ մի հատված։ Այնուհետև ուսումնահետազոտական աշխատանք իրականացրին Նորագավթից մինչև Այնթապ գյուղերով անցնող ջրանցքներում, որի արդյունքները հետազոտությունից հետո կամփոփենք Բնապահպանական հանրակրթական ստուգատեսի ժամանակ։

Սուսան Սահակյանի նյութը՝

Մի խումբ  բնասեր,բնագետ սեբաստացիներով էկոտուրի՝ Ճամփորդություն Նորագավթից Այնթապ` ջրանցքի երկայնքով և<<Կրթական ծրագրերի փոխանակում>> նախագծերի շրջանակներում այցելեցինք Այնթափի թիվ 2 միջնակարգ դպրոց,ծանոթացանք նրանց բնապահպանական աշխատանքների հետ՝ թափոններից բնագիտության ուսուցչի և սովորողների պատրաստած տարբեր կենդանիների՝ խրտվիլակների, ինչպես նաև նրանց պատրաստած Հայաստանի <<Կարմիր գրքի>>պատրաստման աշխատանքներին:Հետո բոլորս շարժվեցինք դեպի ջրանցքները,որտեղ տեսանք անմխիթար, բարձիթողի վիճակ՝գարշելի հոտ,կեղտոտ ջրանցքներ,որով ջրում են այդ տարածքի բանջարեղենը և մրգերը: Փորձեցինք մաքրել և մտածել-գտնել համագործակցության եզրեր այդ ջրանցքների մաքրման և այլ բնապահպանական հարցերի շուրջ:Հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել<< NABU>> կազմակերպությանը անվճար տրանսպորտ և սնունդ տրամադրելու համար, որը սկսել է «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» ծրագիրը:

Ճամբարը  Այնթապի նախկին համայնքապետ Ռոբերտ Գևորգյանի ուղեկցությամբ  շրջեց ջրանցքներով։ Ֆոտոշարքը՝ Աննա Ֆրանգյանի բլոգում։

Ռոբերտ Գևորգյանի հարցազրույցը՝ Կարինե Մամիկոնյանի

 

Ֆիլմը՝ Սեդա Վիրաբյանի

Գայանե Մխիթարյանի նկարաշարը

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code