Մարտի 29-ին, մի խումբ սեբաստացի ճամբարականներ՝ բնագետ, աշխարհագրագետ, քիմիկ, ֆիզիկ, լրագրող-հետաքննողներ, լուսանկարիչներ, կիրականացնեն «Գետը համայնքում» նախագծի՝ «Մեր ջրանցքները» խորագրով ճամփորդություն՝ Բնապահպանական հանրակրթական ստուգատեսի շրջանակում։Նախագծին կմիանան Այնթապ գյուղի Թիվ 2 դպրոցի 15 սովորող` իրենց ուսուցչուհու՝ կենսաբան Նարինե Փիլոյանի և համայնքի ղեկավարների հետ։ Խումբն ուսումնահետազոտական աշխատանք կիրականացնի Նորագավթի և Այնթապ գյուղի ջրանցքների վերաբերյալ, կընդգծի դրանց խնդիրները, կփորձի լուծումներ առաջարկել՝ ջրանցքներն ազատելու նրանց մեջ թափվող քիմիական նյութերից, կոյուղաջրերից և կենցաղային աղբից, էկոակցիա կիրականացնի ափամերձում՝ ներգրավելով բնակչությանը իրենց բնակավայրով հոսող ջրանցքների և առուների վրա։ Հետազոտական աշխատանքները և լուսանկարները կցուցադրվեն «Մեր Ջրանցքները» լուսանկարչական ցուցահանդեսին, որը տեղի կունենա ապրիլի 6-ին՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի ցուցասրահում, ժամը 14:00։ Կրթահամալիրն այս անգամ իր ճամփորդությունը և էկոակցիան կիրականացնի ՆԱԲՈՒ-ի՝ «ՄԱՔՈՒՐ ԱՓ, ՄԱՔՈՒՐ ԱՌՈՒ» ծրագրի աջակցությամբ։
Կրթահամալիրի խումբը նախ կհուրընկալվի Այնթապի Թիվ 2 դպրոցում և կծանոթանա սովորողների «Դու՛րս Կարմիր գրքից» նախագծին, այնուհետև կիրականացնի իր էկոակցիան՝ ջրանցքների ափամերձ հատվածներում։
Ճամփորդության սկիզբը՝ 11:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, ավարտը՝ 16։00 նույն վայրից։
Pingback: Լրացուցիչ կրթության ճամբար |
Pingback: Լրացուցիչ կրթության ճամբար |
Pingback: Մանկավարժական աշխատողների գարնանային դպրոց – Աննա Ֆրանգյան
Pingback: Էկոտուր-Էկոլոգիական և «Կրթական ծրագրերի փոխանակում» նախագծերի շրջանակում՝ ճամփորդություն Նորագավթից Այնթապ գյուղ` ջրանցքի երկայնքով | Գա
Pingback: Հանրակրթական էկոտուր 2018 | Mkhitar Sebastatsi Educational Complex