Ուսուցչուհիների՝ Ընկեր Սիրանուշի և Ընկեր Անուշի հետ միասին ճանապարհ ընկանք դեպի Արմաշ, որպեսզի դիտենք յուրահատուկ թռչունների, որոնք գրանցված են Միջազգային և ՀՀ Կարմիր գրքերում: Ընկեր Սիրանուշը՝ մաթեմատիկայի ուսուցչուհին, ճանապարհի ժամանակ սիրով պատմում էր մեզ՝ երեխաներիս, թե Արմաշում կարող ենք հանդիպել վերացող տեսակների, որի մի քանի տոկոս թռչունները հենց Արմաշում են բուն դրել և մինչև օրս ապրում: Հետո սովորեցնում, թե ինչպես օգտվել հեռադիտակից։
Նշեմ, որ նախագծի հովանավորը ՆԱԲՈւ-ն էր: ՆԱԲՈՒ-ի կողմից տրամադրվել էր տրանսպորտ, սնունդ և թռչնադիտարկաման համար անհրաժեշտ պարագաները:
Լուսանկարները նկարել է ՆԱԲՈՒ-ի աշխատակից` Լուսինեն
Ոտնացուպիկ
%