Ծառի օր: Համատեղ նախագիծ

համատեղ«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տոնացույցում կա մի կարևոր օր՝ Ապրիլի 22-ը, որը ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր մոտ, նշվում է առանձնահատուկ ձևով: Ծառի օրը իր հերթին կազդարարի Էկոտուր 2015-ի հայտերի ընդուման ավարտը, որին կհաջորդի Էկոտուր 2015-ի եզրափակիչ ակորդը՝ ստացված նախագծերի ամփոփումն ու վերջնական արդյունքների հրապարակումը:

Այս տարի, հոբելյանական 5-րդ Էկոտուրի շրջանակներում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ծառի օրը կնշի «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» հետ համատեղ:

Ծառի օրվա մեկնարկը տրվում է առավոտյան ընդհանուր պարապմուքին, որից հետո 10:00-ից մեր գործընկերները կներկայացնեն սեմինար-դասախոսություն, «Կենսաբազմազանության հիմնախնդիրը ՀՀ-ում» թեմայով: Սեմինարը տեղի կունենա «Սեբաստացիներ» համերգասրահում:  Որից հետո կբաժանվենք երկու խմբի: Առաջին խումբը կշարժվի դեպի Դպրոց-պարտեզ, որտեղ մեր տնկարանը կհարստացնի 25 մրգատու ծառերով, իսկ մյուս խումբը Հիմնական դպրոցի այգում կտնկի 20 մրգատու ծառ: Մրգատու ծառերի թիվը՝ 45-ը, պատահական չի ընտրված, քանի որ աշխարհի մի շարք երկրներում հենց այդքան տարի է, ինչ նշում են Ծառի օրը:

2 Comments

  1. Pingback: Ծառի օր. Գեղարվեստի ավագ դպրոց | gayanearaqelyan

  2. Pingback: Գեղարվեստի կրտսեր դպրոց» Ակտիվ բլոգեր » Ծառը` իր օրով, իր անօտարելի իրավունքով կրթահամալիր կրթական պարտեզում

Leave a Reply

Your email address will not be published.

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code