Էկոտուրը` որպես միջազգային ստուգատես, իր գոյության կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է ճանաչում ձեռք բերել: 2014թ-ից սուգատեսի հետ համագործակցում է ՅՈւՆԵՍԿO-ի երևանյան գրասենյակը: Համագործակցությունը սիրով շարունակում ենք նաև 2015թ-ին: Ու հենց այս համագործացության շրջանակներում երկուշաբթի օրը կրթահամալիրը կհյուրընկալի ՅՈւՆԵՍԿO-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնի մեթոդիստ ՝ Գայանե Մելքոնյանին: Հանդիման ժամանակ կներկայացվի սեմինար- դասախոսություն՝ «Գլոբալիզացիայի հետևանքները» թեմայով: Հանդիպումը կկայանա ժամը՝ 11.00-ին, ավագ դպրոցի ընթերցասրահում: Բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում ենք: