
Մի փոքր էլ մեր ընտանքի մասին: Բնակվում ենք մի շատ հարմարավետ տանը, որտեղ մեզ հյուրընկալ է թիվ 1 դպրոցի սովորող Իսրայելյան Ասպրամը, իր փոքր եղբայրը, մայրը և տատին: Մեն քհասցրել ենք զրուցել Հայստանի և Արցախի դպրոցների մասին, կրթական համակարգերի միջև տարբերությունների, ինչպես նաև Արցախում սովորող երեխաների առավելությունների մասին: Մեր ընտանքի մայրը դասախոս է և Արցախի Բարբառագիտական կենտրոնի տնօրենը: Մենք պայմանավորվել ենք ունենալ փոքրիկ դաս Արցախի բարբառի մասին, պետք է սովորենք Արցախյան բարբառի ամենակարևոր տարրերը, որպեսզի կարողանանք ավելի հեշտությամբ հաղորդակցվել մեր բոլոր ղարաբաղցի ընկերների հետ: Մեր տան փոքրը` Ասպրամի եղբայրը, բավականին խելացի փոքրիկ է, ով վերջերս ստացել է սպիտակ գոտի Կարատե մարզաձևում: Մենք բազմիցս ոււնենում ենք հետաքրքիր զրույցներ նրա հետ: Շարունակենք օրվա խրոնիկոնը: Երեկոյան որոշեցինք դուրս գալ զբոսանքի: Այցելեցինք ”Մենք ենք մեր սարերը” հուշարձանը, պարեցինք մեր ավանդական վեր-վերին և ծաղկաձորին, որից հետո ունեցանք տարբեր բնութի զրույցներ ու արեցինք խառը սելֆիներ:
Օրը եզրափակեցինք մի բաժակ տաք թեյով Ստեփանակերտի ”Պիտաչոկ” սրճարանում: Բոլորս միասին էին, ուրախ ու կարևորը` ջերմ միջավայրում: Մեր անմոռանալի օրերը դեռ առջևում են: Բոլորիդ արդեն հասրցել ենք կարոտել, բայց միևնույն ժամանակ չենք ուզում հեռանալ Արցախ աշխարհից և մեր Արցախյան ընկերներից