Զիկատարի էկո-ճամբարն ավարտվեց, սակայն մենք` Բջնիի միջնակարգ դպրոցի աշակերտներս, ուզում
ենք պատմել Ձեզ մեր էկո-ճամբարի վերջնի օրվա` հուլիսի 11-ի մասին:
Օրն այսպես սկսվեց. մենք` ճամբարի մասնակիցներս, մեր բարեմաղթանքները գրեցինք միմյանց շապիկների վրա. մեր ընկերների բարեմաղթանքներով զարդարված շապիկը մեզ միշտ կհիշեցնի ճամբարում անցկացրած լավ օրերի մասին:
Կեսօրին մեր հյուրերը` բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Հայաստան) ներկայացուցիչները, դաս վարեցին WWF Հայաստանի գործունեության հիմնական ուղղությունների մասին: Հետո բոլորս միասին գնացինք անտառ` ուսումնասիրելու անտառի տրանսֆորմացիան:
Դե իսկ երեկոյան տեղի ունեցավ Էկոտուր 2014 ճամբարի հանդիսավոր փակումը: Հնչեցին երեք հանրապետությունների հիմները, պարեցինք միասնական պարեր, ներկայացվեցին մասնակից խմբերի քրոնիկոնները…
Ամեն ինչ հրաշալի էր…
Շնորհակալություն ենք հայտնում էկոտուրի կազմակերպիչներին:
Քրիստինե Պետրոսյան
Pingback: Սա Բջնին է, հայրի՛կ, էլի եմ գալու…