Արցախի սովորողներն ու իրենց տպավորությունները

p1010025Անդրանիկ Վերդիյան
Այսօր ես ելույթ ունեցա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որն ինձ համար մեծ պատիվ է:

Անմոռաց էր նաև երեկոն, որն անցկացրինք հարգարժան ուղեկցողների և  Գավառի խմբի հետ: Մենք անչափ շնորհակալ ենք Մ.Սեբաստացի կրթահամալիրի անձնակազմին՝ պարոն Բլեյանի գլխավորությամբ, էկոտուրի կազմակերպիչ Մարթա Ասատրյանին, ուսուցչական և աշակերտական կոլեկտիվին, համով-հոտով խոհարար ընկեր Նունեին և բարեհամբույր ու հոգատար պահակ քեռի Համոյին:

Ցանկանում ենք ձեզ նորանոր հաջողություններ, անսահման երջանկություն, առողջություն և անմար ժպիտ:

Ալյոնա Համբարձումյան

Ես Ալյոնա Համբարձումյանն եմ: Սովորում եմ Ստեփանակերտի թիվ 5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում: Առաջին անգամ եմ մասնակցում այսպիսի մրցույթի, որը պատճառ դարձավ անդրանիկ այցիս ք. Երևան և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:Ես հաղթանակի մասին երբևէ չեմ մտածել՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր մասնակից ունի որոշակի հաղթանակ: Իմ հաղթանակը ձեռք բերած նոր ծանոթությունն ու ընկերությունն է: Գավառի, Արագածոտնի, Լոռու, Սպիտակի, Բջնիի, Վրաստանի մասին միայն  աշխարհագրությունից ու հեռուստատեսությունից գիտեի՝ ինչ-որ չափով: Սակայն մեկնելուց առաջ ձեռքս առա Հայաստանի քարտեզը, ուսումնասիրեցի անգամ հեռավորությունը, որը շարժեց իմ ողջ հետաքրքրությունը: Մի հուզում էր պատել ինձ, մի անբացատրելի զգացում, անկախ ինձնից շշնջացի.«Փառքդ շատ, Տեր Աստված, մի՞թե սա իրականություն կդառնա…»:

Փառքդ շատ,MSKH, այն իրականացավ, այն էլ բարձր ու պատշաճ մակարդակով: Դեռ չենք բաժանվել…արդեն երեկո է, ու արդեն սրտի թրթիռով եմ սպասում հաջորդ հանդիպմանը: Երեք-չորս օրվա ջերմ մթնոլորտը կմնա վառ հիշողություն ու մի փոքրիկ պատմություն:

Անդրանիկ Վերդիյան

Leave a Reply

Your email address will not be published.

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code