Այսօր առավոտյան Արցախի և Գավառի էկոտուրի մասնակիցները մեկնեցին: Ուշ երեկոյան Սոֆյա Այվազյանին ենուղարկել իրենց տպավորությունները և խնդրել են հրապարակել:
Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի սովորողներ
26.04.2014թ….անմոռանալի օր բոլորիս համար:Այնպիսի մի օր, որն անհնար է մոռանալ:
Օրն սկսվեց շատ լավ տրամադրությամբ: Նախաճաշից հետո մենք ուղևորվեցինք Գեղարվեստի դպրոց,մասնակցեցինք առավոտյան պարապմունքին, այնուհետև՝ Արհեստների դպրոց և ծանոթացանք նրանց առօրյային: Դրանից հետո գնացինք կրթահամալիրի Մայր դպրոց, որտեղ կլոր սեղանի շուրջ եղան առաջարկություններ, քննարկումներ հաջորդ՝ 2015թ. Էկոտուրը կազմակերպելու համար:Ժամը 15:00 մարմարյա սրահում սկսվեց Էկոտուր 2014-ի արդյունքների ամփոփումը և մրցանակների հանձնումը: Գլխավոր մրցանակ ստացավ նաև մեր թիմը:
Մրցանակների հանձնումից հետո մեր և Արցախի թիմերը որոշեցինք գնալ Հ. Պարոնյանի անվան պետական թատրոն, որտեղ դիտեցինք «Մեր տան տերերը» կատակերգությունը:Մենք անչափ ուրախ էինք և տպավորված օրվանից: Բայց կարծես թե դա դեռ վերջը չէր:
Ներկայացումը դիտելուց հետո զբոսնեցինք Հանրապետության հրապարակում, և միտք առաջացավ կազմակերպել հրաժեշտի երեկո, որն անցավ շատ ջերմ և հուզումնալից մթնոլորտում: Մեզ հետ էին նաև տիկին Սոֆան, տիկին Գայանեն, տիկին Անժելան, Գեղարվեստի դպրոցի աշակերտ, մեր շատ սիրելի ընկերը` Դավիթը: Մեզ համար շատ դժվար էր նրանց հրաժեշտ տալը, և մենք հուզմունքով և հաջորդ տարվա հանդիպման սպասելիքով բաժանվեցինք:
Շնորհակալություն ենք հայտնում կրթահամալիրի տնօրեն Ա.Բլեյանին, Էկոտուրի գլխավոր կազմակերպիչ տիկին Հասմիկին, բոլոր կազմակերպիչներին` հանձինս Մարթա Ասատրյանի, և այն բոլոր մարդկանց, ովքեր այս երեք օրերի ընթացքում եղան մեր կողքին, պարգևեցին մեզ անմոռանալի օրեր և հաճելի պահեր:
Թիմի ղեկավար` Ի. Խաչիկյան
Թիմի անդամներ` Ա. Միրիբյան
Մ.Աթոյան
Է.Առաքելյան
Գ. Թարխանյան
Մ. Հակոբյան
Զ. Միսակյան