Ապրիլի 27-ն այսպիսին էր կրթահամալիրում։
Հյուսիսային դպրոց-պարտեզը սարալանջում բալենիների ծառատունկ իրականացրեց։
Ֆիլմը՝ Տաթև Աթոյանի
Արևելյան դպրոց-պարտեզի 5 տարեկանները մաքրեցին իրենց ապագա խաղադաշտը։
Ֆիլմը՝ Տաթև Սահակյանի
Քոլեջի՝ մեղվանոց հիշեցնող այսօրվա աշխատանքային եռուզեռն ունեցավ այսօրինակ խաղաղ աշխատանքային պատկեր: Ընթացքին իր ակտիվ ներդրումով մասնակից դարձավ Արագածոտնի մարզի Օշական գյուղի կրթահամալիրի բարեկամ Գայանե Մկրտչյանը: Աշխատանքները շարունակվում են։ Օրվա ֆոտոշարը՝ Քոլեջի ենթակայքում:
Լուսաբանումը՝ Անահիտ Մելքոնյանի
Հարավային դպրոց-պարտեզում սերմնացան է։
Տիկին Շողիկնը բերել էր պասիֆլոռա բույսի սածիլ և իպոմեա ծաղկի սերմեր: Այդ սերմերը երեխաների հետ ցանեցին բակում, իսկ սածիլներն էլ տնկեցին:
Լուսաբանումը՝ Լիլիթ Առաքելյանի
Իրականացրեցին նաև ծառատունկ։