Նյութերը՝ Ռիմա Երեմյանի բլոգից։
«Իմ ճանապարհը դեպի Սարալանջ, որով ամեն օր անցնում ենք, վերածվել էր աղբանոցի: Բնակիչներն ամեն օր անցնում են այդ ճանապարհով, բայց շատ անտարբեր, օտարված: Այսօր սովորողների և Անուշ Թորոսյանի հետ միասին սկսեցինք կարգի բերել այն` անտեսելով անգամ անձրևը, թաց եղանակը : Ճանապարհը մինչև վերջ մաքրեցինք»,-պատմում է Ռիմա Երևմյանը։
Անցումների բարեկարգում
Կրթական պարտեզի անցումների բարեկարգման նախագիծը շարունակվում է: Ամեն օր, տարբեր խմբերով, բարեխիղճ ու հետևողական աշխատում ենք`մաքրում, բարեկարգում, ճանապարհը: