Ըստ համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության՝ Երևանում տեղումները տարեկան կազմում են 277 մմ: Այդ տեղումերն անհավասարաչափ են բաշխվում ըստ ամիսների: Ձնառատ ամիսներին ամսական կազմում է 23-27 մմ, իսկ գարնանային` մինչև 44 մմ:
2017 թվականը ձնառատ էր: Էկոլոգիայի խմբով որոշեցինք հաշվել, թե որքան ջուր կթափվի մեր կրթահամալիրի շենքի տանիքից` ամբողջ ձյունը հալվելիս: 20 սմ ձյունը հալվելիս առաջացավ 5 սմ բարձրությամբ ջուր: Ձեռք բերեցինք շենքի հատակագիծը, կատարեցինք հաշվարկներ: Շենքի տանիքի մակերեսը մոտավոր հաշվարկով հավասար է 7600մ2: Հետևաբար, միայն ձնհալից առաջացած ջուրը կկազմի 380 մ3:
Հաշվի առնելով այն փաստը, որ դրանց է միանում նաև անձրևաջրերից առաջացած ջուրը, որը տարեկան կազմում է 270-300 մմ, ապա շենքի կտուրից թափվող ջուրը կկազմի2 280 մ3:
Ընդհանուր հաշվարկով, միջինը տարեկան 2660 մ3 ջուր թափվում է Մայր դպրոցի շենքի տանիքից:
Իսկ ո՞ւր են գնում այս ջրերը: Բնականաբար, մասամբ ներծծվելով հողի մեջ, դրանք հոսում են դեպի նկուղային հարկերը, որտեղ գտնվում են տարբեր արհեստանոցներ, պահեստներ, կենտրոններ: Շենքի հիմքերը տարիների ընթացքում կքայքայվեն, կդառնան վթարային, և ցնցումներից կարող է փլվել` հղի հետագա ծանր հետևանքներով:
Մեր էկոլոգիայի խումբը, կատարելով վերոհիշյալ հաշվարկները, եկավ այն եզրակացության, որ նախագիծը պետք է շարունակական լինի:
Տեղումների մեծ քանակությունը մեզ ստիպում է մտածել ջրահեռացման համակարգի ստեղծման մասին, քանի որ այն ազդում է շենքի կայունության վրա: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք կառուցել նոր ջրահեռացման համակարգ:
Հետագա հաշվարկվերը ներկայացված են «Ջրահեռացման համակարգը» նախագծում:
Ըստ այս նախագծի առաջարկվում է կտուրից թափվող ջուրը առվակներով և խողավակներով լցնել դպրոցի շրջակայքում կառուցվող հորերի կամ տեղադրնած ջրի մեծ տարաների մեջ և հետագայում պոմպերի միջոցով կկարողանանք այդ ջուրը օգտագործել շենքը շրջապատող կանաչ տարածքների ոռոգման համար, ինչպես նաև կարող ենք միացնել հրդեհամարման համակարգին:
Մեր առաջ դրված է երկու խնդիր․ Առաջին հերթին այս եղանակով մենք կարող ենք ապահովել ոռոգման ջրի պաշարները։ Ջրի պաշարները հավաքելով՝ մենք ներդրում ենք ունենում համաշխարհային ջրի պաշարների պահպանման մեջ։
Երկրորդը` կերկարացնենք կրթահամալիրի Մայր դպրոցի շենքի «կյանքը»:
Նախագիծը շարունակական է, դեռ պետք է կատարվի ֆինանսական հաշվարկներ, ձեռք բերվի անհրաժեշտ գույք, տեղադրվի դրանք և հետո օգտագործվի: