Ճամբարի հայտարարություն
Եթե ցանկանում եք մասնակցել բնապահպանական հանրակրթական ստուգատեսին ընդառաջ կրթահամալիրի ուսումնական նախագծերին, հաղորդակից լինել բնապահպանական խնդիրներին, ճամփորդել ոտքով, հեծանիվով․․․ և հետազոտել մշակութային տարածաշրջանները, զբաղվել սպորտով՝ վարելով առողջ ապրելակերպ և միևնույն ժամանակ հարստացնել անգլերենից ունեցած ձեր գիտելիքները, ապա միացե՛ք մեր «Բնապահպանական ճամբար»-ին և հետևե՛ք մեզ կայքէջում։
Նախագիծ
2018թ. մարտի 26-30-ը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվում է Բնապահպանական Ճամբար, որի մասնակիցները կարող են լինել ինչպես կրթահամալիրի, այնպես էլ այլ հանրակրթական հաստատությունների սովորողներ՝ Հայաստանից, Արցախից և Վրաստանից։ Մասնակցության համար լրացնում եք Հայտը։ Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտվել կրթահամալիրի կացարաններից։
Ճամբարի մեկնարկը մարտի 26-ին, ժամը 9.00 է, կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզում (Րաֆֆու 69/1): Մասնակցության վճարը՝ օրը 2000 դրամ, որի մեջ մտնում է նախաճաշ, ճաշ, ճամփորդություններ։ Վճարը պետք է փոխանցել կրթահամալիրի հաշվին՝ հ/հ 163218137665, Հայէկոնոմբանկ Մետաքս մասնաճյուղ)։ Ճամբարի ժամերը՝ 9:00-16:00
Ճամբարի բովանդակությունը
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ 8-ՐԴ ՍՏՈՒԳԱՏԵՍԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ, ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ։
- Լրագրողական, բնագիտական խմբերի այց Երևանի և Երևանից դուրս գտնվող ջրանցքներ, լուսանկարչական աշխատանքներ, ջրանցքների լուսանկարների ցուցահանդես։
- Հանդիպումներ բնապահպանության ոլորտի մասնագետների հետ
- Մարզական պարապմունքներ
- Անգլերեն թարգմանչական աշխատանքներ
- Ուսումնահետազոտական ճամփորդություններ
Բնապահպանական ստուգատեսի ուղղությունները մանրամասն՝ ծրագրում
Pingback: Մարտի 26-30՝ Բնապահպանական գարնանային բաց ճամբարի օրակարգ | Mkhitar Sebastatsi Educational Complex
Pingback: Հանրակրթական էկոտուր 2018 | Mkhitar Sebastatsi Educational Complex