Հաճելի էր էլի մի օր անցկացնել կրթահամալիրում : Ամեն ինչ ոգեշնչող էր: Մենք մեզ ազատ էինք զգում, իսկ պատճառն այն է , որ միջավայրը ընկերական էր ու ընտանեկան: Առավոտվա ջերմ ըդունելությունը մեր սիրելի և հարազատ մարդկանց ընկեր Մարթայի և տիար Բլեյանի հետ մեր թիմի նոր անդամներին դարձրեց անկաշկանդ , և ավելին, երբ հանդիպեցինք մեզ ծանոթ մարդկանց՝ մեր զիկատարյան ընկերներին, որոնց հետ ունեցել ենք վառ հիշողություններ,նորից մեր մեջ ցանկություն առաջացրեց կրկնել անցածը: Հաճելի էր հանդիպել մեր շատ սիրելի ընկեր Մարինեին.. նա էլի իր բարձունքում էր (ամեն ինչ բացատրել պարզ ու հասկանալի):Շատ ջերմ էին անգամ այն աշակերտները , ովքեր մի քանի րոպե է, ինչ մեզ ճանաչում էին: Մենք ունեցանք շրջայց Մայր դպրոցում, Գեղարվեստի դպրոցում և Մեդիակենտրոնում : Ազատ ոճը բնորոշ էր բոլոր շինություններին: Լավ է, երբ դպրոցը քեզ հնարավորություն է տալիս ազատ արտահայտվել, լինել անկախ ու չվախենալ ոչնչից: Լավ է, երբ աշակերտի առաջարկին լուրջ են վերաբերվում, խրախուսում են, տալիս միջոցներ դրանք իրագործելու համար: Մյուս դպրոցներն երևի թե դաս քաղելու շատ բան ունեն:
Եվ նորից շնորհակալ ենք Կրթահամալիրին , որ մեր կատարած քննարկումները էկոլոգիական ֆոնից անցնան ընկերականի և ընտանեկանի : Շնորհակալություն և մինչ նոր հանդիպում..
Հրազդանի համար մեկ ավագ դպրոց՝ Շուշան Վարդանյան