Այս անգամ բնապահպանական ուսումնական պարապմունք կանցկացնի «Խազեր» էկոլոգոմշակութային ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը:
Հանդիպման թեաման է «Կլիմայի գլոբալ տաքացում»-ը: Այս թեման ինչպես բնապահպանների, այնպես էլ ողջ մարդկության համար առաջնային խնդիր է: 2015 թվականի նոյեմբերին Փարիզում մեկնարկել է կլիմայի փոփոխության խնդիրների շուրջ ՄԱԿ-ի միջազգային գագաթաժողովը, որին մասնակցել են շուրջ 150 երկրների ներկայացուցիչներ:
Կարծում ենք թեման հետաքրքեց և կմասնակցեք:
Այսպիսով՝ 27.04` ժամը 11:00, կենտրոնական ընթերցասրահ:
Սիրով՝ Էկոտուրի կազմակերպիչներ