Էկոտուրի երկրորդ օրը

Սկսեմ նրանից, որ ունենք արդեն 93 հայտ:Հայտերը ընկեր Էմանուելի հետ նայում ենք ամեն օր և ընտրում պահանջներին համապատասխան աշխատանքները և հրապարակում:

Հրազդանի էկոթիմի շրջայցը կրթահամալիրում, նվերներ գրադարանից:
Լուսանկարները՝ Լիանա Գևորգյանի:

Էկոտուրյան երկրորդ օրը մեզ միացան Հրազդանի թիվ 1ավագ դպրոցի սովորողները (նրանց տպավորությունները կկարդաք, ավելի ուշ):  Էկոտուրի հրազդանցի մասնակիցները շրջեցին դպրոցում,մասնակցեցին մարզական պարապմունքի, ապա միասին մասնակցեցինք Ամերիկյան համալսարանի Ակոբեան բնապահպանական կենտրոնի Բնապահպանական կրթության և երիտասարդության ծրագրերի համակարգող Մարինե Ասատրյանի կազմակերպած ուսումնական պարապմունքին: Թեման արդիական էր, հետաքրքիր: Սկսվեց քննարկում, ապա բանավեճ, որը թեժացրեց մթնոլորտը: Շնոհակալություն Մարինեին:

Ուսումնական պարապմունք Մարինե Ասատրյանի հետ:

Բնապահպանական տարբեր կազմակերպությունների ներգրավումը Էկոտուրին շատ ոգևորիչ է, ուրախանում ենք, որ արձագանքում են, համաձայնվում այցելել: Սպասեք էկոտուրյան մեր նյութերին:

Սարգիս Հակոբյան

 

Leave a Reply

Your email address will not be published.

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code