Հանդիպում «ՄԱկվափոնիկս» ընկերության գործադիր տնօրենի հետ

Այսօր կրթահամալի հյուրն էր Անի Մկրտչյանը՝ «ՄԱկվափոնիկս»-ի ընկերության գործադիր տնօրենը:

Ովքեր հանդիպանը ներկա չէին,անպայման կհետաքրքվեն թե ինչ է իենից ներկայացնում ակվապոնիկան:Ակվապոնիկան ակվակուլտուրայի (ձկնարդյունաբերության) և հիդրոպոնիկայի (բույսերի աճեցումն առանց հողի) միջև կապն է:  Ընկերությունը առաջարկում է նորարարական լուծումներ, որոնք թույլ են տալիս նոր տիպի ջերմոցներ ստեղծել, որտեղ հողի փոխարեն օգտագործվում է ջուր։ Հայաստանում ծրագիրն իրականացվում է Դդմաշեն գյուղում՝ 1000 քառակուսի մետր տարածքում։ Դդմաշենը շատ հարմար տեղ է, այն մոտ է Սևանին ու Հրազդանին։ Օգտագործում են տեղական հումքը, օգտագործում են այն աշխատուժը, որ կա գյուղում։ Հետագայում պլանավորում են Դդմաշենը դարձնել էկո և ագրո տուրիստական, ինչպես նաև էկո-կրթական կենտրոն:

Հիմա գլխավորի մասին: Կրթահամալիրում շուտով կներդրվի ակվապոնիկան: Որի մասին հաջորդիվ:

Քանի որ Էկոտուր 2016-ի առանցքը կրթական պարտեզն ու դրա հանրայնացումն է, մենք Անիի հետ շրջեցինք կրթական պարտեզում, ներկայացրեցինք քարտեզ-սխեման: Անին շատ ոգևորված էր, հիացած: Ասում է՝«Զարմանալու բան է, դպրոցը հասարակական, սոցիալական խնդիրներ է իր առջև դրել և փորձում է լուծել» :

Շնորհակալություն Անի Մկրտչյանին հետաքրքիր և արդյունավետ հանդիպման համար:

Շրջայց կրթական պարտեզում. այցելություն ջերմոց լաբորատորիա:

 

Leave a Reply

Your email address will not be published.

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code