Հանրակրթական էկոտուր 2015

ekoturr

 

 

 

 

 

 

 

Բնապահպանական հանրակրթական նախագծերի ամենամյա 5-րդ ստուգատես

 

 

Կազմակերպիչ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, հայրենագետի ակումբ
Աջակիցներ` ՀՀ ԿԳ նախարարություն,
ՀՀ բնապահպանության նախարարություն

Էկոտուրի նպատակը՝   հասարակության ուշադրության ուղղում էկոլոգիական խնդիրներին,  էկոլոգիական խնդիրների լուծում ուսումնական նախագծերով,  էկոհանրակրթական գրադարանի ստեղծում, շրջակա միջավայրի բարելավում:

Ժամանակացույց

Էկոտուրի գաղափարի և ծրագրի տարածում – 2014թ. մայիս-2015թ. ապրիլ
«Շրջակա միջավայրի օր» 2014թ. ստուգատես

 

2014թ. մայիս-2015թ. ապրիլ՝ էկոտուրի գաղափարի և ծրագրի տարածում
Էներգախնայողության նախագծերի ստուգատես – 2014թ. նոյեմբերի 11
Ապրիլի 6-23-ը՝ հայտերի ընդունում
Ապրիլի 22-ին՝ ծառի օր մասնակից հաստատություններում
Ապրիլի 24-ին՝ հիշատակի ծաղկատունկ, ծառատունկ, բարեկարգման նախագծերի մեկնարկ
Ապրիլի 29-30-ը ՝ աշխատանքների ներկայացում
Մայիսի 1-ին՝ արդյունքների ամփոփում, կլոր սեղան, Էկոտուր 2015-ի հանդիսավոր փակում, մեդիահամերգ, մրցանակների հանձնում:
Մայիսի 2-ին՝  ուսումնական միասնական ճամփորդություններ, միասնական նախագծեր

Էկոտուրին կարող են մասնակցել Հայաստանի,  Վրաստանի, Արցախի և այլ երկրների հանրակրթական դպրոցների սովորողների մինչև 5 հոգիանոց խմբերը: Մասնակից թիմերը պետք է ներկայացնեն երկու նախագիծ, որից մեկը`  շրջակա միջավայրի բարելավման գործնական նախագիծը, պարտադիր է բոլոր մասնակիցների համար:

 

  Առաջարկվող թեմաներ

  1. Գետերի ու գետերի հուների աղտոտվածության հիմնախնդիրներ
  2. Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու խնայողությունը
  3. Էներգայի խնայում (տանը, դպրոցում և այլուր)
  4. Բնակավայրի հիմնախնդիրներ (կոնկրետ խնդիր)
  5. Գյուղատնտեսությանը առընչվող հիմնախնդիրներ
  6. Ջարդոնների վերացման և լքված շինությունների հիմնախնդիրներ
  7. Էկոտուրիզմի զարգացման հեռանկարներն ու պոտենցիալը
  8. Անվտանգ և ապահով սնունդ

4 Comments

  1. Pingback: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ինտերնետ-հեռուստատեսություն

  2. Pingback: Մաքրի՛ր ու վերջ. ծպտունդ չլսեմ

  3. Pingback: Սովորականի-անսովորի սահմանագծին 300-րդ գիրն իմ օրվա

  4. Pingback: Ամենակարևոր լուրը

Leave a Reply

Your email address will not be published.

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code