Էկոտուր 2014 Հաշվետվություն

 

1507764_517990704973532_3630833003565262224_nԷկոտուր ամենամյա միջազգային բաց ստուգատեսը էկոլոգիական նախագծերի իրականացման և ներկայացման հարթակ է:

Ստուգատեսը կրթահամալիրում իրականացվում է չորրորդ անգամ:

Էկոտուր միջազագային ստուգատեսի (այսուհետ՝Էկոտուր 2014) ընթացքը կարելի է բաժանել չորս փուլի՝

  •  Էկոտուրի գաղափարի տարածում
  • Էկոդաս Թբիլիսիում
  • Հայտերի ընդունման փուլ
  • Ապրիլի 22-26 միասնական էկոկացիաներ, նախագծերի ներկայացում և ամփոփում կրթահամալիրում

  1.    Էկոտուրի գաղափարի տարածում

Էկոտուր 2014-ի խնդիրներից մեկն էր ընդլայնել էկոտուրի աշխարհագրությունը և ամրապնդել նախկին տարիների գործընկերության կապերը: Այդ նպատակով շուրջ մեկ տարվա ընթացքում իրականացվել են կլոր սեղաններ հանրապետության տարբեր մարզերում՝

Արցախում, Վրաստանում:

Էկոտուրը ներկայացվել է  տարբեր հասարակական միջոցառումների ժամանակ՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում Օզոնային շերտի պահպանությանը նվիրված բնապահպանական դասի ժամանակ, Ծաղկունի բաց դպրոցում կազմակերպված կլոր սեղանին, որի թեման էր <<Գյուղական ագրարային դպրոցները>>, <<Հայաստանյան ծառատունկ>> ՀԿ-ի կողմից կազմակերպված տոնածառերի մրցույթի ժամանակ,  SPARE Տապան էկոակումբի կազմակերպած սեմինար պարապմունքներին:

Էկո ակումբի սովորողները Էկոտուրը տարածել են առցանաց.

 

համագործակցություններ.

  • <<Կանաչներ>>ՀԿ, որը ապրիլքսանչորսյան ծառատունկին յասամանի 23  թուփ նվիրեց
  • ՅՈՒՆԵՍԿՈ-ի << Կրթություն հանուն կայուն զարգացման>> հիմնադրամի ամբիոն( ամբիոնի ներկայացուցիչը դարձավ հանձնաժողովի անդամ):

 

Էկոտուրին ընդառաջ կազմակերպվել են մի քանի Կլոր սեղաններ.

 

2. Էկոտուրը Թբիլիսիում

Արդեն երկրորդ տարին է, ինչ Էկոտուրի առաջին փուլը անց է կացվում Թբիլիսիում՝ 98 հանրային դպրոցում համատեղ էկո դասի տեսքով: Կլոր սեղանի ժամանակ ներկայացվեց Էկոտուրը, հայտերի ընդունման կարգը, աշխատանքներն ներկայացվող պահանջները:

Վրաստանում էկոճամբար կազմակերպելու նպատակով երկու հանդիպումներ ենք ունեցել Էկովիժն և CEEN վրաստանյան գրասենյակների ներկայացուցիչների հետ, որոնք սիրով կաջակցեն ճամբարի կազմակերպմանը:

 

Էկոտուրը Կրթահամալիրի դպրոցներում ներկաացնելու, համակարգելու համար, յուարքանչյուր դպրոց ունեցել է իր համակարգողը և աշխատակարգը: Կից ներկայացնում եմ համակարգողների ներկայացրած աշխատանքների հաշվետվությունները:

 

3. Ապրիլի 13-20-ը հայտարարված էր Էկոտուրի հայտերի ընդունման փուլ: Սկիզբը խոստումնալից էր. առաջին ուղարկված հայտերն էին՝ Գևորգ Սարգսյան (Հիմնական դպրոց), Արմինե Աբրահամյան (դպրոց-պարտեզ), Շամիրամ Պողոսյան (Միջին դպրոց):

Ուշացած հայտերի համար ավելացվեց ևս մեկ օր: Արդյունքում ունենք հետևյալ պատկերը մասնակից խմբերի.

Ընդհանուր առմամբ եղավ 125 հայտ՝ Կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցներից, Թբիլիսիից, Արցախից, Գավառից, Բջնիից, բազմաղբյուրից, Սպիտակից, Ալավերդուց,Գնդեվազից:

hayter

Հանձնաժողովին ուղարկվել է  ֆայլ, որտեղ բոլոր մասնակիցների հայտերն են:

Իրենք Ապրիլի 24-ի երեկոյան ուղարկել այն աշխատանքները, որոնք համապատասխանում են Էկոոտուրի ծրագրին և գնահատման կարգին.

Ապրիլի 25-ին Կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահում ներկայացվեց Ավագ և միջին դպրոցների սովորողների  21  նախագծերը:

  •         Նախագծերի ներկայացմանը ներկա էին բոլոր մասնակիցները և հանձնաժողովը՝
  1.         Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյան
  2.         ԵԿԱ-ի փոխնախագահ Սարգիս Աղայան
  3.         ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման»  հիմնադրամ – Գայանե  Պողոսյան
  4.         «Էկովիժն » վրաստանյան գրասենյակի ներկայացուցիչ(նամակով տեղեկացրել և ներողություն են խնդրել, որ աշխատանքային խնդիրների պատճառով չեն կարողանա մասնակցել)
  5.         SPARE «Տապան»  էկոակումբ – Անի Մկրտչյան(առցանց աշխատել է ինձ հետ, նայել է աշխատանքները, բայց քաղաքում չլինելու պատճառով չկարողացավ մասնակցել)
  6.         «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր –  Հասմիկ Նալբանդյան
  7.         Կրթահամալիրի շրջանավարտ – Տաթև Բերակչյան

21 նախագծերի ներկայացման արդյունքում հանձնաժողովը կայացրեց հետևյալ որոշումը.

Գլխավոր մրցանակներ

  1. «Հրազդան գետի հունի մաքրում» նախագծ. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Էկոլոգների  ակումբին
  2. «Թափոնների երկրորդային օգտագործում» -Բազմաղբյուրի Էկոլոգիական խմբին
  3. «Փամբակ գետի աղտոտվածությունը» նախագիծ. Սպիտակի քոլեջի և Քոլեջ արհեստների ավագ դպրոցի  միասնական էկո խմբին
  4. «Գավառագետի հիմնախնդրի լուսաբանում» Գավառի էկոլոգիական խմբին
  5. «Աղմուկ» նախագծին . Թբիլիսիի   98 դպրոցին
  6. «Էներգախնայողություն» Թբիլիսիի   98 դպրոցին
  7. «Կենսահումուս-կոմպոստի ստեղծում» Թբիլիսիի   98 դպրոցին
  8. «Թափոնների երկրորդային օգտագործում» – նախագիծ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի ավագ դպրոցի «էկոարտ» խմբին
  9. «Ներթաղային ճանապարհներ» նախագիծ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի ավագ դպրոցի «Էկոհելփ» խմբին
  10. «Մարմարյա սրահի կանաչապատում» նախագիծ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին  դպրոցի բուսաբուծության ակումբին
  11. «Կլիմայի գլոբալ տաքացումը սուտ է» նախագիծ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Վարժարան, «Նեոն» թիմ և Հովհաննես Իխտիարյան
  12. «Աղբի հիմնախնդիրը Ալավերդում»  նախագիծ. Լոռիի էկոխմբին

Խրախուսական

  1. «ՀԷԿ-աշինության մոլուցք» նախագիծ. Լոռու էկոխմբին
  2. «Մեքենանների գերեզման» նագագիծ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին դպրոց, Սարգիս Հակոբյան
  3. «Քուռ գետի աղտոտվածությունը» նախագիծ. Թբիլիսիի Սոլիկո Վիրսալաձեի անվան 1 դպրոցի խմբին
  4. «Անաղբհամայնք»  նախագիծ. Բջնիի դպրոցին
  5. Ստեփանակերտ, «Անաղբ համայնք» աշխատանքի համար

Ապրիլի 26-ին Կրթահամալիրի փոքր դահլիճում տեղի ունեցավ 5-6-րդ դասարանի սովորողների նախագծերի ներկայացումը:Սովորողները ներկայացրեցին իրականացրած գործնական նախագծերը, պատասխանեցին հանձնաժողովի, մասնակիցների հարցերին:

Հանձնաժողովի կազմում էին՝

  1. Հասմիկ Նալբանդյան- Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
  2. Անուշ Ասատրյան – Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
  3. Գայանե  Պողոսյան – ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման»  հիմնադրամ

Արդյունքում՝

Գլխավոր մրցանակներ

  • «Կոմպոստ »և <<Բլուրի հաղթահարում» նախագծեր Գոհար Եղոյան և Դպրոց պարտեզի վեցերորդ դասարանի սովորողների խումբ
  • «Մեր բակը պարտեզ շարունական աշխատանքներ»նախագիծ Անահիտ Եղյան և Գեղավեստի 5,6 –րդ դասարնի սովորողների խումբ
  • «Լավագույն էկոգովազդ » Լալա Մանուկյան և Հիմնական դպրոցի առաջին դասարան

Խրախուսական մրցանակներ

  • « Բանջարանոց լաբորատորիայի ստեղծում»նախագիծ.Հռիփսիմե Առաքելյան և Դպրոց պարտեզի երկրորդ դասարան:
  • « Աշնանային և գարնանային ծառատունկ»Անահիտ Գրիգորյան Նոր դպրոցի երրորդ դասարան, կրտսեր և ավագ դպրոցների համագործակցություն
  • «Մեր բակը պարտեզ » Անահիտ Աղասյան Հիմնական դպրոց 1-ին դասարան
  • «Մեր բակը պարտեզ» Անուշ Աթայան Գեղարվեստի դպրոց 3-րդ դասարան
  • «Մեր բակը պարտեզ»Կարինե Մամիկոնյան Գեղարվեստի դպրոց 2 դասարան

 

Էկոտուրի գործնական նախագծերից զատ, ընթացքում հայտարարվել է Էկոգովազդների մրցույթ: Լավագույն Էկո գովազդ է ճանաչվելՀիմնական դպրոցի առաջին դասարանցիների և Լալա Մանուկյանի աշխատանքը:

1-4-րդ դասարանների համար կազմակերպվեց աշխատանքների մեդիահամերգ-ցուցադրություն:

4. Էկոտուրի մեկնարկը եղել են երկու միասնական էկոակցիաները.

Ապրիլի 22-ին՝ <<Ծառի օրը>>, կրթահամալիրի ութ կրթական հաստատություններում իրականացվեցին ծառին նվիրված աշխատանքներ՝ թփերի, սածիլների, ծաղիկների հավաքագրում, ծառերի հաշվարկ, բարեկարգման-պարտիզպանական աշխատանքներ:

Ապրիլի 24-ին Կրթահամալիրում միասնական Ծաղկատունկի օր էր:Կրթահամալիրի մասնակից էկոխմբերին էին միացել նաև Թբիլիսիի, Արցախի, Սպիտակի, Բազմաղբյուրի, Գավառի թիմերը: Շուրջ 3 ժամվա ընթացքում մասնակիցները տնկել են ավելի քան 100 ծառ, հարյուրավոր ծաղկի թփեր, սածիլներ, ցանել են ծաղիկներ, բարեկարգել դպրոցի շրջակա միջավայրը:

Էկոտուր 2014 միջազգային բաց ստուգատեսին Հանրապետության տարբեր մարզերից, Արցախից, Վրաստանից Կրթահամալիրում հյուրընկալվեց շուրջ 100 մասնակից:

Մասնակից խմբերն իրենց ղեկավարների հետ ապրիլի 23-27-ը հյուրընկալվեցին Կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում:Թբիլիսի 10 սովորող հյուրընկալվել են Կրթահամալիրի սովորողների ընտանիքներում:

Մասնակից-հյուրերի մշակութային, հայրենագիտական առօրյան կազմակերպելու համար նշանակվել են պատասխանատուներ, որոնք այդ օրերին առավոտից ուշ երեկո եղել են խմբերի հետ՝

  1. Անահիտ Մելքոնյան և Լիլիթ Հարությունյան– Բջնի, Բազմաղբյուր, Սպիտակ
  2. Գայանե Առաքելյան և Սոֆյա Այվազյան – Արցախ և Գավառ
  3. Ռինա Շագինյան և Էմաուել Ագջոյան – Թբիլիսի

Ապրիլի 24-ի գիշերը Անահիտ Մելքոնյանն ու ես ՝ Մարթա Ասատրյանը, գիշերել ենք Կրթահամալիրի հյուրատներում մասնակիցներին կրաթական ծրագրերը, էկոտուրի նախագծերը ներկայացնելու նպատակով:

 

Ապրիլի 25-ին կազմակերպվել է   <<Էկո-զատկական>> մեդիահամերգ

Ապրիլի 26-ին ՝   ամփոփիչ Կլոր սեղան, որտեղ քննարկվեցին էկոտուրի արդյունքները և մասնակից խմբերը հանդես եկան առաջարկներով:Էկոտուրին ներկայացված նախագծերի արդյունքները ամփոփվեցին միասնական մեդիամրցանակաբաշխությամբ:

 

Էկոտուրին ընդառաջ, էկոտուրի ընթացքի և ամփոփման մասին բոլոր նյութերը տեղ են գտել Էկոտուրիբլոգում, կայքում, Կրթահամալրիր կայքի էկոտուր բաժնում՝1-14 էջերում: Նյութերը թարգմանվել ենանգլերենև վրացերեն՝1, 2:

 

Այն ինչ չհաջողվեց Էկոտուր 2014-ին

  • Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Երևան քաղաքի դպրոցներից մասնակցություն Էկոտուրին չեղավ(միայն մեկ հայտ 182 դպրոցից մասնակցեցին <<Դպրոցական բակը՝պարտեզ>> նախագծով Անուշ Ասատրյանի միջոցով )

 

Ձեռքբերումներ

  • Ավելի ընդլայնվեց Էկոտուրի աշխարհագրությունը, մասնակիցներ ունեցանք նաև Արցախից
  • Արդեն երրորդ տարին է էկոտուրին մասնկցում է Գավառի դպրոցը, իսկ երկրորդ տարին՝ Լոռու մարզի դպրոցները
  • Ապրիլքսանչորսյան էկոակցիայի ժամանակ իրական միասնական աշխատանքը և դրա արդյունքները
  • ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությունը ապրիլքսանչորսյան էկոկացիային
  • Մասնակից խմբերի աշխատանքներում գործնականում իրականացրած նախագծերի գերակշռություն
  • Անդրադարձ ՀՀ գետերին, որը լավ սկիզբ է Էկոտուր 2015-ի համար
  • <<Դպրոցական բակը՝ պարտեզ>> նախագծերում իրական արդյունքների գերակշռություն
  • Կրտսեր դպրոցների մասնակցությունը
  • Էկոլոգների ակումբը շուրջ մեկ տարվա ընթացքում դարձավ էկոտուրի գաղափարի իրական կրողը, տարածողը: Շատ բարձր եմ գնահատում նրանց մասնակցությունը Էկոտուրի կազմակերպման, տարածման մեջ: Եվ առաջարկում եմ  որևէ կերպ խրախուսել ակուբի սովորողներին:

Առաջարկներ

  • Էկոտուրի թեմաներում կրկին ներգրավել գետերի հիմնախնդիրները, բայց կոնկրետ լուծումների գործնական աշխատանքների ցուցադրությամբ:
  • Բոլոր մասնակիցների համար պահպանել 1+5 հարաբերակցությունը՝ կացարանում տեղավորման խնդիրներից խուսափելու համար
  • Հայտերի ընդունման սկիզբը լինի մրցութային փուլից գոնե մեկ ամիս առաջ, որպեսզի հանձնաժողովը հասցնի բոլոր աշխատանքներին ավելի մանրամասն ծանոթանալ
  • Կրտսեր դպրոցների համար առաջարկել կոնկրետ թեմաներ, քանի որ այս տարի բոլոր հայտում միայն մեկ պարտադիրն էր՝  պարտիզպանական աշխատանքները:

 

Հ.Գ. Կարծում եմ՝ Էկոտուրը կայացավ և ևս մեկ քայլ առաջ գնաց դեպի էկոկիրթ հասարակություն: Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր այս ամբողջ ընթացքում օգնեցին շատ կարևոր աշխատանքը իրականացնելուն:

Leave a Reply

Your email address will not be published.

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code