Արևմտյան քարափ-բարձունք
Արևմուտքի Բանգլադեշում յուրահատուկ մի քարափ կա, որը հետաքրքիր տեսք ու կոլորիտ է հաղորդում Արևմտյան դպրոցին: Այն միշտ եղել է մեր ուշադրության ու հոգածության ներքո: Այժմ, որոշել ենք Արևմտյան քարափ-բարձունքը էլ ավելի խնամված, ծառաշատ ու թփաշատ դարձնել: Տնկեցինք և՛ պտղատու, և՛ վայրի ծառեր, ինչպես նաև որոշեցինք, որ քարափի համար շատ հարմար է մոշը, առաջիկա օրերին տարածքը կհարստացնենք մոշի նորատունկերով:
Դեկտեմբերյան պարիզապուրակային աշխատանքները՝ դադար առնել չեն սիրում ու չի էլ ստացվում, քանի որ եղանակային այսպիսի պայմանները թույլ են տալիս, հատկապես կեսօրի հատվածում, հնարավորության սահմաններում, զբաղվել Արևմտյան քարափ-բարձունքի բարելավման աշխատանքներով, որոնք իրենցից ենթադրում են ՝ ավելրոդ խոտածածկույթի-փշերի հեռացում, հողի հարթեցում, քարերի մաքրում, աղբահանություն: Ընկեր Էդմոնի խորհուրդներով առաջնորդվելով, իհարկե փորձում ենք քարափի տարածքը կոկիկացնել, ինչը այդքան էլ հեշտ աշխատանքն չէ, քանի որ երկար տարիներ ի վեր, բնակիչները այստեղ աղբ են թափել, տարածքը թողել անմշակ: Երկար հետևողական աշխատանքի արդյունքում միայն, հնարավոր կլինի տարածքը հնարավորինս բարեկարգ դարձնել:
Ֆոտոշարը՝ ենթակայքում:
Սոնա Փափազյան