Աշխարհում ստեղծվել են քիմիական բաղադրությամբ իրեր ու առարկաներ, որոնք վնաս են պատճառում մարդկությանը: Ինչը բնապահպանական աղետ է, որը սպառնում է ամբողջ մոլորակին։ Բնության մեջ միակ արարածը, որ իրենից հետո աղբ է թողնում, մարդն է։ Մյուսների թողածն օրգանական թափոն է, որն անգամ օգտակար է։ Մարդն է «ստեղծում» աղբը, որն իսկական աղետ է բնության, կենդանական աշխարհի ու հենց իր գլխին։