Այլոց փորձի ուսումնասիրում, թարգմանեց Միջին դպրոցի անգլերենի ընտրությամբ գործունեության խումբը։ Աղբյուրը՝ այստե՛ղ։
ՔԼՈեի՝ փրկել մոլորակն ամեն անգամ սնվելիս: Դարձի՛ր փոփոխության մի մասնիկը։ ՔԼՈեի-ն հիմա ընդունում է պատվերներ։ 2016 թվականին 50 հատ ՔԼՈեի փորձարկվեց Ջիլոնգ քաղաքի տնային տնտեսություններում: Օգտագործողների ճնշող մեծամասնությունը այն դրական գնահատեց։
ՔԼՈեի-ն արտադրված է ավսատրալիական «Քլոզդ Լուփ» վերամշակման բիզնես կազմակերպության կողմից։ Այն կոմպակտ սարք է, որը սննդի մնացորդները մշակում և կոմպոստի է վերածում: Ամեն տեսակի սնունդ՝ անգամ հում միս կարելի է լցնել սարքի մեջ՝ բացառությամբ շատ մեծ ոսկորների, խխունջի և կերակրի ձեթի։ Ամեն օր մեր կերակրի մնացորդները վերափոխվում են 4 կգ սննդարար պարարտացված նյութի, որի շնորհիվ 90% -ով նվազում է ուտելիքի թափոնի ծավալը: Բիզնես կազմակերպությունն այժմ ընդունում է մինչև 10.000 ապրանքի պատվերներ: Սա կօգնի Ավստրալիայում՝ մասնավորապես Ջիլոնգ քաղաքում, զարգացնել արդյունաբերությունը: Եթե դուք ուզում եք նպաստել այդ արդյունաբերությանը և Ջիլոնգում աշխատատեղերի ավելացմանը, ապա նախապես պատվիրեք ձեր ՔԼՈԵի-ն՝ կազմակերպության կայքէջից։
ՔԼՈեի-ի վերամշակումից ստացված կոմպոստը, շատ նման է սուրճի հատիկների: Այն չոր է, հեշտ պահեստավորվող և օգտագործվող և հրաշալի պարարտանյութ՝ այգիների համար։ ՔԼՈեի-ն նաև կանխում է սննդի մնացորդներից առաջացող մեթան գազը, որը 25 անգամ ավելի ուժեղ է քան ածխածնի աղտոտումը՝ առաջացած մեքենաների ծխի արտանետումից։ Ահա թե ինչ է ասում ՔԼՈեի օգտագործողներից մեկը՝ «Մենք լիովին սիրեցինք ՔԼՈեի-ն, որը մեր կյանքում մեծ օգուտ տվեց: Դա մի եղանակ էր, որով նվազեցրեցինք շրջակա միջավայրի վրա ունեցած մեր վատ ազդեցությունը:
Գովազդի թարգմանություն
Ծանոթացում ՔԼՈեի-ն, առավելագույն պարարտանյութ պատրաստող սարքին: Սննդի ավելցուկը փոխարինիր արժեքավոր աղբյուրով: Ընդամենը քսանչորս ժամ և դուք կխնայեք ժամանակ և գումար` ստեղծելով կայուն շրջակա միջավայր: Իսկ դուք գիտե՞ք, որ աղբանոցներում վաթսուն տոկոս աղբը կազմում են սննդի թափոնները: Թողնելով սննդի մնացորդները աղբանոցներում, չկարծեք, թե այն պարարտանյութի է վերածվում: Այս իրավիճակում արտադրվում է մեթան գազ՝ ջերմոցային գազեր, որոնք քսան անգամ վատ ազդեցություն ունեն, քան ածխածնի աղտոտումը՝ առաջացած մեքենաների ծխի արտանետումից:
ՔԼՈեին կայուն և առողջ այլընտրանք է, որը վերածում է սննդի մնացորդները պարարտանյութի և այն հեշտությամբ կարող է տեղավորվել խոհանոցում, լոգարանում, մառանում, ատվոտնակում և այլն: Նախ սարքի մեջ հարկավոր է լցնել հող, ջուր և հետո միացնել վարդակից: Միայն քսանչորս ժամ անց դու կարող ես ավելացնել քո ուտելիքի ավելցուկը: Քլոեի մեջ կարելի է լցնել կերակուր պատրաստելու ընթացքում և ուտելուց հետո առաջացած սննդի ավելցուկներ, բրդուճների մնացորդներ, ժամկետանց մթերքներ, անգամ հում միս: Սնունդը մանրացվում է և վերածվում սննդարար հարուստ պարարտացված հողի, որը կարող ես հեշտությամբ օգտագործել քո այգում: Այն հեշտությամբ դատարկվում է գդալի օգնությամբ՝ տեղադրված սարքի փականի տակ: Կոմպոստը պարարտացնում է այգիները, բարելավում բույսերի աճը՝ տալով առողջ բանջարեղեն: Քլոեն արդյունավետ այլընտրանք է, որը մեկ գիշերվա ընթացքում սննդի թափոնը վերածում է օգտակար հումուսի: