Անգլերենից թարգմանեցին Միջին դպրոցի անգլերենի ընտրությամբ գործունեություն խմբի սովորողները։ Աղբյուրը՝ այստեղ։
Ինչքան մարդկությունը շատանում է, այնքան ջրի քանակը նվազում է: Այդ պատճառով մեզ անհրաժեշտ է ճիշտ կառավարել մեր սահմանափակ միջոցները: Սա անելու համար մեզ անհրաժեշտ է փոխել մեր ամենօրյա ջուրը ծախսելու եղանակը և սկսել մտածել ոչ սահմանափակ՝ նորարար ձևով: Ջրի վարձը Միացյալ Թագավորությունում շարունակաբար և կտրուկ աճել է՝ այն մասնավոր դառնալու հետ մեկտեղ: Բոլոր նոր տներն ունեն ջրաչափեր, իսկ ավելի հին տները ջրաչափեր տեղադրելու գործընթացի մեջ են: Դժվարին ժամանակաշրջանում շատերն անցնում են լրացուցիչ գումարներ խնայելու միջոցներին: Կիրառվում է եռաճյուղ կապակցում միջոցը: Դա նշանակում է, որ մի ծորակ միացվում է ձեր լվացքի մեքենայից դուրս եկող այն խողովակին, որտեղից մեքենայի քամած ջուրը տեղափոխվում է մի տարայի մեջ, որը հետո օգտագործվում է սեփական տան բակը կամ մեքենան լվանալու համար: Ընդամենը պտտում ես ծորակը և լվացքի ջուրը գնում է տարայի մեջ, որտեղ տեղակայված են ֆիլտրեր: Ֆիլտրը մաքրում է աղտոտված ջուրը և դուք այն կարողանում եք օգտագործել բանջարեղեններ ջրելու համար: Գումարը խնայելու հիանալի միջոց՝ ամեն անգամ լվացքի ջուրը կոյուղին լցնելու փոխարեն: Հատկապես երբ ծախսված ջուրն այն աստիճանի կեղտոտված չէ, որ անպետքություն համարվի: Իրականում այն շատ քիչ աղտոտվածությամբ ջուր է, որով լվացվել է ձեր հագուստը: Համաձայն <<Ոթեր Վայզ>>-ին՝ Իմաստուն ջուր կազմակերպությանը , մենք լվացքի համար օգտագործում ենք մեր օգտագործած ջրի 14%-ը: Նոր լվացքի մեքենաներն օգտագործում են ջրի և էլեկտրոէներգիայի կեսը՝ միջին 10 տարվա մեքենաների համեմատ: Արդյունավետ լվացքի մեքենաները հիմա օգտագործում են 50 լիտրից ավելի քիչ ջուր: Լվացքի մեքենայի կիրառումն աճել է 23%-ով՝ վերջին 15 տարվա ընթացքում: Շատ ընտանիքներ շաբաթը 7 անգամ են լվացք անում: Նրանք 700 լ ջորը, որը բավականին մեծ քանակություն է, լցնում են կոյուղին: Սակայն տեղադրելով այս պարզ ինքնաշեն համակարգը, դուք կխնայեք 700 լ ջուր՝ ընդամենը լվացքից, որն անիմաստ լցվում է կոյուղին, այնինչ կարող ենք հնարավորություն ունենալ այն կրկին օգտագործել, ինչպես արդեն նշեցինք մեենա, բակ լվանալում, սանհանգույցը լցնելու, այգին ոռոգելու համար՝ բացառությամբ կանաչիների, որի համար այս ջուրն այնքան էլ ցանկալի չէ: Այգեգործությամբ զբաղվելը ևս ձեռնտու է, քանի որ ստիպված չենք լինում բանջարեղենի ու մրգի համար գումար ծախսել և գնել դրանք խանութներից: Այսպես խնայելով ջուրը, դուք նաև խնայում եք մթերքի համար անհրաժեշտ գումարը: Ինքնուրույն այս համակարգը տեղակայելու համար ձեզնից կպահանջվի ծախսել 39 ֆունտ՝ պոմպի համար, 10 ֆունտ անջատիչի և մնացած փոքրիկ մասերի համար, 15 ֆունտ պլաստիկ տարայի համար: Պլաստիկ տարան կարող է լինել նախկին հյութի, մրգի կոնտեյները, որը վաճառում են ֆերմերների դաշտավայրերում, ինչպես նաև մեծ խանութներում: Այս ամենի համար մեզ անհրաժեշտ է ընդհամենը 65 ֆունտ: Այս պարզագույն համակարգի շնորհիվ մենք «հայտնվում ենք երանության մեջ»: Պոտենցիալ խնայողություն է միջին ընտանիքում, որտեղ շաբաթը 4 անգամ լվացք է արվում և ծախսվում է ամեն լվացքին 80լ ջուր, որի ընդամենը ¼ մասը միայն կրկին օգտագործել չի լինում: Մենք ամեն լվացքի 80լ-ից կորցնում ենք մոտ 28լ ջուր և շահում 52լ ջուր, որը մեզ բերում է 12,480լ-ի կամ 12,5 կուբամետր ջրի խնայողություն:
Այսպիսով, մենք իսկապես կարիք ունենք խնայելու մեր ջրային պաշարները և ինչու չէ նաև՝ մեր գումարը: Ինչու՞ չօգտագործել ջուրը, որի համար արդեն վճարել ենք: