Ուսումնական գործունեություններ՝ ներգրավելու երեխաներին շրջակա միջավայրի պահպանության մեջ

Թարգմանությունը՝ Միջին դպրոցի անգլերենի ընտրությամբ գործունեության խմբի

Անտառների մասին ուսուցումը բնապահպանական կրթության հիմնադրամի կողմից իրականացվող կրթական ծրագիր է, որի նպատակն է բարձրացնել գիտելիքները անտառների առանցքային դերի մասին, որոնք պահպանում են կյանքը մեր մոլորակի վրա: Ծրագիրը խրախուսում է աշակերտներին` վերակենդանացնել մեր անտառածածկ տարածքների ժառանգությունը և երեխաների գիտակցության մեջ մտցնել, որ իրենք են շրջակա միջավայրի սեփականատերերը, միջավայր, որը ժամանակի ընթացքում շատ վայրերում ոչնչացել է։

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ՝ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
Առողջ ապրելակերպը պահպանելու համար երեխաները պետք է դրականորեն կրթվեն շրջակա միջավայրի վերաբերյալ՝ նրանց մեջ գիտակցության և մասնակցության զգացողություն ստեղծելու համար և օգնելու նրանց ձեռք բերել էկոլոգիական սկզբունքներ, որոնք ուղղված են անհատի, հասարակության և շրջակա միջավայրի միջև հավասարակշռություն ապահովելուն:

Ռումինիայում «Փոքրիկ իշխան» մանկապարտեզում մի շարք միջոցառումներ են մշակվել՝

  • Խթանել հետաքրքրությունը հավասարակշռված միջավայրի պահպանման և հմտությունների ձեռք բերման ուղղությամբ, որոնցում արտացոլվում է խնամքը և պաշտպանությունը, ինչպես նաև հանրության իրազեկվածությունը: Տեղական իշխանությունների ներգրավվածությունը՝ հանգստի և մանկական խաղահրապարակի համար կանաչապատ տարածքների նշանակման մեջ։
  • Բարձրացնել իրենց շրջապատում նախադպրոցական տարիքի երեխաների պատասխանատու ներգրավվածության մասին իրազեկվածությունը, ինչը կարող է երաշխավորել նրանց առողջությունը:
  • Մեծացնել շրջակա միջավայրի պաշտպանության և աղտոտման հետևանքով խնդիրների լուծման համար ակտիվորեն ուրիշների հետ համագործակցելու ցանկությունը։
  • Սովորեցնել և գործնական հմտություններ ձևավորել՝ նպատակներին հասնելու համար, մասնավորապես կոմունալ ծառայությունների, վերականգնվող և վերամշակվող նյութերի վերաբերյալ։
  • Բարձրացնել իրազեկությունը տեղական իշխանությունների շրջանում, հնարավորինս շատ երեխաների համար կանաչ տարածքներ և խաղահրապարակներ սահմանելու համար:

Եկեք ծառ տնկենք

Օր օրի մենք տեսում ենք, թե ինչպես է բնությունը տառապում մարդկանց անտարբերության և անհոգատարության պատճառովորոնց պահվածքը վնասում է մեր շրջակա միջավայրըՄենք սիրում ենք բնությունը և նրա ընծայած նվերները, սակայն շնորհակալ լինելը դեռ բավական չէԱյսպիսով, հավաքվելով ծերերով ևերիտասարդներով, երեխաներով, ուսուցիչներով և ծնողներով, մանկապարտեզի բակում տնկեցինք ծառեր՝ ցույց տալով, որ կամավոր բնությանն օգնելը չունի ոչ մի խոչընդոտ և տարիքային սահմանափակում:

Մենք հավաքում ենք, ընտրում և փրկում ծառերին

Սա մանկապարտեզում շարունակական գործունեություն է, քանի որ այն տեղի է ունենում ամբողջ ուսումնական տարվա ընթացքում և դրանով զբաղվում են նախադպրոցական բոլոր տարիքի երեխաները, նրանց ընտանիքի անդամները կամ տեղական համայնքի անդամները:

Պարադա Էկո

Այս գործունեությունը ներառում է վերամշակվող թափոնների հավաքում և օգտագործում հագուստի ստեղծման համար: Միևնույն ժամանակ, այն նպատակ է հետապնդում իրազեկել և խթանել երեխաների և մեծահասակների (ծնողների, տատիկների և պապիկների) ակտիվ մասնակցությունը շրջակա միջավայրի և վերամշակող թափոնների մաքրման համար:

Հագուստի որոշ մասը ստեղծվել է երեխաների և նրանց ծնողների համագործակցության արդյունքում, մյուսները` նախադպրոցական տարիքի երեխաների կողմից:

Եկեք սիրենք բնությունը

Այս գործունեության ընթացքում նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն են ստանում թատրոնի միջոցով արտահայտվել, օգտագործելով իրենց սովորած տեխնիկան և բնության հետ կապված տպավորությունները, զգացմունքները և էմոցիաները։
Աշխատանքները ներկայացվում են  մանկապարտեզի դահլիճում՝  այցելուների,  հանդիսատեսների համար:

Խորհուրդ բնապահպաններին․ Ֆլայերների տարածումը Էկո հաղորդագրություններով

Երկիրը բոլորի համար է. հետևաբար միայն միասին կարող ենք պաշտպանել այն և հոգ տանել նրա մասին: Շրջակա միջավայրի որակը կայուն հասարակություն ունենալու համար, ներկայացնում է մանկապարտեզի, դպրոցի և տեղական համայնքի միջև համագործակցությունը՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար, ինչպիսիք են բնապահպանական և սոցիալական զարգացումը և քաղաքացիների շրջակա միջավայրի գիտակցությունը։ Թռուցիկներ բաժանելով մենք ուզում ենք բոլորի ուշադրությունը հրավիրել կոնկրետ և հրատապ գործողությունների միջոցով շրջակա միջավայրի և մեր առողջության պահպանման անհրաժեշտության վրա:

Նախադպրոցական տարիքի երեխաները մանկապարտեզի և կենտրոնական զբոսայգու տարածքի անցորդներին հանձնեցին թռոցիկները և նրանց հորդորեցին խելամիտ սովորություններ ընդունել շրջակա միջավայրի նկատմամբ:

 

Փոքրիկ այգեպանները

Նախադպրոցական տարիքի երեխաները՝ զինված պաշտպանիչ ձեռնոցներով և գոգնոցներով, գնացին մանկապարտեզի բակ: Նրանք ցույց տվեցին ինչպես աշխատել, հայտնաբերելով, որ տնկելուց հետո ծաղիկները պետք է ապրեն և աճեն, դրա համար նրանց պետք է ջուր, իսկ արևը պետք է լույս ու ջերմություն տալու համար: Զինված այգեգործական բեռնարկղերով, ծաղկամաններով և ջրով, նախակրթարանի սաները հետևեցին ուսուցիչների հրահանգներին և տնկեցին ծաղիկներ:

Հանդիպում բնության հետ

Բացօթյա գործունեությունը նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում սովորաբար մեծ հաջողություն է, և այս անգամ մեր քաղաքում զբոսնելը սովորելու լավագույն միջոցն էր`տեսնելով, թե ինչպես են շրջապատող բնությունը և ծառերը տառապում: Նախադպրոցականները կարող էին տեսնել աղտոտիչներ, ինչպիսիք են  գործարանները, թե ինչքան վնաս են նրանք հասցնում բնությանը և հնարավորություն են ունենում շրջակա միջավայրի պաշտպանությանը և վնասների վերականգնման ուղիներ գտնել:

Պուրակը գույներով

Այս միջոցառման հիմնական նպատակն է ձեռք բերել նախկինում սովորած գիտելիքների և շրջակա միջավայրի պահպանության խնամքի վերաբերյալ հմտություններ և ակտիվ էկոլոգիական վերաբերմունք ցուցաբերել:
Նախադպրոցականները օգտագործում էին քարեր, ձողեր, չորացրած ծաղիկներ և ծղոտներ `մանկական զբոսայգու պատկեր ստեղծելու համար: Գործունեությունն իրականացվել է  գիտելիքները թարմացնելու հետևյալ ուղղություններով՝ շրջակա միջավայրի վիճակի, թափոնների հավաքման կանոնների և այն ուղիների, որոնցով մենք կարող ենք նպաստել ներկայումս շրջակա միջավայրի աղտոտմանն առնչվող խնդիրների լուծմանը:

Այս նախագիծը ազգային մակարդակով համակարգված է Կարպետյան-Դանուբյան Երկրագիտության կենտրոնի կողմից։

 

Աղբյուրը

One Comment

  1. Pingback: Հանրակրթական էկոտուր 2018 | Mkhitar Sebastatsi Educational Complex

Leave a Reply

Your email address will not be published.

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code