Ծաղկատունկ Կենդանի հերոսների պուրակում

Ապրիլի 2-ին՝ առավոտյան ժամը 9-ին, մեր բակից մի խումբ երեխաների հետ առուներն ու ջրանցքներն ուսումնասիրելով քայլեցին դեպի պուրակ, որտեղ մեզ միացան սեբաստացի-փարաքարցիները՝ ընկեր Շուշանի ուղեկցությամբ: Հանդիպեցինք արդեն հարազատ դարձած կազմակերպիչներին, պարտիզապուրակային աշխատանքներ իրականացրինք, ծանոթացանք <<Ծառեր դամբարանների փոխարեն>> բնապահպանական մեկ այլ նախագծի, որը կազմակերպիչները պատրաստվում են իրականացնել առաջիկայում, Կարինե Փանոսյանի հետ խոսեցինք բնապահպանական ստուգատեսին այլ դպրոցականներին ներգրավելու մասին, այն դպրոցականներին՝ ում հետ Կարինեն ժամանակ առ ժամանակ հանդիպումներ է կազմակերպում և բնապահպանական տարբեր թեմաներով զրույցներ ունենում, ծանթացանք  համայնքի Երիտասարդական հասարակական կազմակերպության կազմակերպիչներից մեկի հետ, քննարկեցինք համայնքի բնապահպանական մի շարք խնդիրներ:

Leave a Reply

Your email address will not be published.

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code