Շադրլու ջրանցք, Բիոլճակ՝ Բնապահպանական ստուգատեսի կարևորագույն ուղղություններ

Էկոտուր 2018 Բնապահպանական հանրակրթական ստուգատեսի կարևորագույն ուղղություններից մեկը դարձավ Բիոլճակներ թեման, որի ուսումնասիրությունը սկսվեց մեկ տարի առաջ՝ «Գետը համայնքում» նախագծի շրջանակում։ Այն Էկոտուր 2017-ի Բնապահպանական հանրակրթական ստուգատեսի կարևորագույն նախագիծն էր, որի զարգացումը եղավ Բիոլճակի ուսումնասիրությունը և այն արդյունքը, որն ունենք այսօր ու դեռ ունենալու ենք։

Ամեն ինչ սկսվեց Հրազդան գետի ուսումնասիրությունից։ Փարաքարի Թաիրով համայնքով անցնում է Հրազդան գետի Շադրլու ջրանցքը, որը քսանհինգ տարուց ավելի է, ինչ վերածվել է կոյուղու ու աղբավայրի, քանի որ նրա մեջ է թափվում հարակից տարածքների ու բազմաբնակարանային 9 շենքերի կոյուղին ու կենցաղային աղբը։ Ջրանցքը վաղուց կորցրել է ոռոգման իր նշանակությունը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը բազմիցս էկոակցիաներ է իրականացրել՝ մաքրելով ջրանցքի ափամերձը, համագործակցության հրավիրել Փարաքարի և Թաիրովի դպրոցներին, համայնքապետարանին, «Մուսա Լեռ» Ջուր ընկերությանը, մարզպետարանին, բնակիչներին։ Բազմաթիվ լրատվամիջոցների միջոցով լուսաբանել է ջրանցքի խնդիրները, բամաթիվ ահազանգեր և նամակներ ենք ուղարկել բոլոր նախարարություններին և ՀՀ կառավարությանը։ Կազմակերպվել են կլոր-սեղաններ, քննարկումներ, թե ինչպես լուծել խնդիրը։

Այժմ ներկայացնում եմ խնդրի լուծման մեր առաջարկություը։

Փարաքարում մի քանի տարի առաջ կառուցվել է Բիոլճակ, որը մաքրել է կենցաղային ջուրը և բարձր որակի ոռոգման ջուր մատակարարել հարակից դաշտերին։ Արդեն մեկ տարի է, ինչ լճակը չի գործում, քանի որ այն ՀՀ կառավարության որոշմամբ համայնքից վերցվել և հանձնվել է Ջրային պետական կոմիտեին, ով էլ իր հերթին որպես օպերատոր հանձնել է համակարգը «Վիոլիա» Ջուր ընկերությանը։ Վերջինս ստանձնել է միայն ջրամատակարարումը, իսկ ջրահեռացման համակարգը, այդ թվում նաև Բիոլճակը մատնվել է անտերության։ Մարտի 21-ին ստացած ՀՀ կառավարություն դիմած նամակիս պատասխանը հետևյալն էր՝ առաջիկա օրերին ջրահեռացման համակարգը  Բիոլճակը հետ կհանձնվի համայքնին։ Շատ ուրախալի փաստ է, սակայն համայնքը չունի ֆինանսական հնարավորություն՝ այն վերակառուցելու համար։ Ուստի դիմում ենք բարերարներին, դրամաշնորհային հիմնադրամներին՝ օգնել՝ Բիո լճակը վերակառուցելու համար։ Դրանից է կախված նաև Շադրլու ջրանցքի վերակենդանացումը։ Ըստ համայնքի ղեկավարի ներկայացրած նախագծի, երբ Բիոլճակը գործի, ապա Շադրլու ջրանցքի հարակից շենքերի համար կկառուցվեն կոյուղագծեր, որոնք մեկ ու կես կմ այն կողմ կարող են միանալ ընդհանուր կոլլեկտորին, որը կենցաղային կեղտաջրերը մղում է Բիոլճակ՝ հնարավորություն տալով համայքնին ազատվել գարշահոտ և համաճարակի բուն հանդիսացող Ջրանցքից և մաքուր ջրով դաշտերը ոռոգելու հնարավորություն ընձեռել բնակիչներին։

Ահա այս խնդիրն է իր առջև դրել Էկոտուր 2018-ի Բնապահպանական հանրակրթական ստուգատեսը՝ ակնկալելով հունիսի հինգին իրականացնել Բիոլճակի բացման արարողություն և համարել, որ տաս հազար բնակչություն ունեցող համայնքի համար  կենսական նշանակություն ունեցող նախագիծ է իրականացվել Էկոտուր 2018-ի շրջանակում։

Ակնկալվող արդյունք՝ որպես մոդել Բիոլճակի փորձի փոխանցումը տարածաշրջանում՝  Հայաստան, Արցախ, Վրաստան։

Հավելված 1

Այստեղ կգտնեք մեր էկոակցիաները, մեր հրավիրած լրատվամիջոցների արձագանքը՝ Հրազդան գետի Շադրլու ջրանցք

Բիոլճակը մեկ տարի առաջ

Բիոլճակը այսօր

Ֆիզիկ-հիդրոլոգի այցը Բիոլճակ

Կլոր-սեղաններ, հանդիպումներ, տեսադասեր

Բնագետ Հրաչիկ Միրզոյանի դիտարկումը Բիոլճակների կարևորության մասին

  1. «Հարթակ Գեղարվեստում» ակումբում «Կլոր սեղան» հանդիպում
  2. «Հարթակ Գեղարվեստում» ակումբում Կլոր-սեղան հանդիպում
  3. Կլոր սեղան կառավարությունում

Սովորողների ստեղծած ուսումնական նյութեր, այլոց փորձի ուսումնասիրություն,թարգմանություններ

Վերջին նամակը՝  ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակ՝ մարտի 8-ին

Նամակի պատասխանը՝ 719

Նյութի հեղինակ՝ Էկոտուր 2018-ի համակարգող

Հայկուհի Հովհաննիսյան

2 Comments

  1. Pingback: ԲԿՑ-ի գարնանային առաջին հանդիպումը Երկրաբանական թանգարանում | Հասմիկ Նալբանդյան

  2. Pingback: Հանրակրթական էկոտուր 2018 | Mkhitar Sebastatsi Educational Complex

Leave a Reply

Your email address will not be published.

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code