Հանրակրթական Էկոտուր 2016-ի հարգելի մասնակիցներ
Հիշեցնում ենք, որ կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով կազմակերպվող ամենամյա 6-րդ «Էկոտուր-2016» բնապահպանական բաց ստուգատեսի հայտերի ընդունումը սկսվել է ապրիլի 6-ից և շարունակվելու է մինչև ապրիլի 25-ը:
Ովքեր չեն հասցրել ներկայացնել առաջադրված թեմաներով աշխատանքներ, կարող են ապրիլի 25-27-ը գործնական աշխատանք կատարել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Կրթական պարտեզ» նախագծով։ Աշխատանքի արդյունքները կամփոփվեն հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի պահպանման օրը:
Հարգանքներով՝ Էկոտուր-2016-ի կազմկոմիտե: