Ճամբարային վերջին օրից

10580256_303336103177992_8283877686292094762_nԱհա և վերջացավ մեր հնգօրյա ճամբարային մրցանակը :Վերջին օրն էր, բոլորս պատրաստվում էինք ճամբարի փակմանը,յուրաքանչյուրս զբաղվում էինք մեր գործերով,ես էլ ջոկատի հետ փորձում էի «Անտառում» վերնագրով բեմականացումը:Բոլոր ջոկատներին տրված էր հանձնարարություն,որին պատրաստվում էինք հաճույքով:
Փակումը սկսեցինք ճամբարային շքերթով,այնուհետև ճամբարականներով երգեցինք ՀՀ պետական օրհներգը:Պարեցինք միասին «Վերվերի» և «Ծաղկաձորի» պարերը: Իսկ բեմադրությունից հետո միասնական էկո ֆլեշմոբ կազմակերպեցինք և մեր սովորած հունական,չա-չա պարերով ավարտեցինք էկո ճամբարը:
Ինձ համար հրաժեշտի պահը շատ ծանր էր,այդ հինգ օրվա ընթացքում ընկերներ էի ձեռք բերել,որոնցից չէի ուզում բաժանվել՝Դոնայից,Ալեքսից,Գոհարից: 10509606_303336106511325_7431108062955172119_nԴեռ չբաժանված կարոտում եմ նրանց,Ալեքսի հայացքն ու ժամացույցիս հետ խաղը,Դոնայի մշտական մրսելը,Գոհարի երգեցիկ խոսելաձևը…
Ալեքսի հետ փոխանակեցինք շշեր,որը պատրաստել էինք էկո ֆլեշ մոբի համար,ինձ նվիրեցին նաև ծաղկունքյան բնապատկեր,որոնք ինձ համար ամենալավ հուշանվները կլինեն:
Շատ շնորհակալ եմ այն ընտանիքին,ովքեր մեզ ընդունեցին ջերմությամբ և հոգատարությամբ, բաժանվելը նրանց հետ նույնպես շատ դժվար էր:Եվ իհարկե շա՜տ շնորհակալ եմ մեր ընկեր Մարթային,մեզ այս հինգ օրը դիմանալու,ակտիվ ժամանակ անցկացնելու, խորհուրդներ տալու համար: Շնորհակալություն բոլորին

Leave a Reply

Your email address will not be published.

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code