Քա՛յլ արա, ազատ Հայաստանում ծա՛ռ տնկիր, ծիլ ու ծաղի՛կ աճեցրու

Ապրիլի 27-ն այսպիսին էր կրթահամալիրում։

Հյուսիսային դպրոց-պարտեզը սարալանջում բալենիների ծառատունկ իրականացրեց։

Ֆիլմը՝ Տաթև Աթոյանի

Արևելյան դպրոց-պարտեզի 5 տարեկանները մաքրեցին իրենց ապագա խաղադաշտը։

Ֆիլմը՝ Տաթև Սահակյանի

Քոլեջի՝ մեղվանոց հիշեցնող այսօրվա աշխատանքային եռուզեռն ունեցավ այսօրինակ խաղաղ աշխատանքային պատկեր: Ընթացքին իր ակտիվ ներդրումով մասնակից դարձավ Արագածոտնի մարզի Օշական գյուղի կրթահամալիրի բարեկամ Գայանե Մկրտչյանը: Աշխատանքները շարունակվում են։ Օրվա ֆոտոշարը՝  Քոլեջի ենթակայքում:

Լուսաբանումը՝ Անահիտ Մելքոնյանի

Հարավային դպրոց-պարտեզում սերմնացան է։

Տիկին Շողիկնը բերել էր պասիֆլոռա բույսի սածիլ և իպոմեա  ծաղկի սերմեր: Այդ սերմերը  երեխաների հետ ցանեցին բակում, իսկ սածիլներն էլ տնկեցին:

Լուսաբանումը՝ Լիլիթ Առաքելյանի

Իրականացրեցին նաև ծառատունկ։

Leave a Reply

Your email address will not be published.

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code