Ճամփորդություն դեպի Արմաշ և Խոր Վիրապ` թռչնադիտարկում

Ուսուցչուհիների՝ Ընկեր Սիրանուշի և Ընկեր Անուշի հետ միասին ճանապարհ ընկանք դեպի Արմաշ, որպեսզի դիտենք յուրահատուկ թռչունների, որոնք գրանցված են Միջազգային և ՀՀ Կարմիր գրքերում: Ընկեր Սիրանուշը՝ մաթեմատիկայի ուսուցչուհին, ճանապարհի ժամանակ սիրով պատմում էր մեզ՝ երեխաներիս, թե Արմաշում կարող ենք հանդիպել վերացող տեսակների, որի մի քանի տոկոս թռչունները հենց Արմաշում են …

Continue reading

Շաբաթօրյակ Կենդանի հերոսների պուրակում

Մարտի 31-ին, Փարաքար համայնքում,  տեղի կունենա արցախյան հերոսների հիշատակին նվիրված պուրակի բարեկարգման աշխատանքներ։  2016 թվականին մի խումբ քաղաքացիներ հանդես եկան կենդանի հերոսներին նվիրված պուրակ ստեղծելու առաջարկով: Հիմքում հերոսներին երախտագիտություն հայտնելն էր:  Պուրակում պետք է լինեին դեկորատիվ ու պտղատու ծառեր, ծաղիկներ, ցայտաղբյուր: Ծառերը խորհրդանշելու էին կյանքի վերածնունդն ու շարունակությունը, իսկ ցայտաղբյուրը՝ հավերժություն: …

Continue reading

Նորագավթից Այնթապ ջրանցքների ուսումնասիրություն

Ճամփորդություն Մարտի 29-ին Գերմանիայի բնության պահպանության միության Հայաստանյան մասնաճյուղի (NABU)-ի ծրագրի միջոցով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և Այնթապի Թիվ 2 դպրոցի երեսունից ավելի կամավորներ Բնապահպանական ստուգատեսի շրջանակում իրականացրեցին էկոլոգիական ակցիա՝ մաքրելով Արտաշատի ջրանցքի ափամերձ մի հատված։ Այնուհետև ուսումնահետազոտական աշխատանք իրականացրին Նորագավթից մինչև Այնթապ գյուղերով անցնող ջրանցքներում, որի արդյունքները հետազոտությունից հետո կամփոփենք …

Continue reading

Էկոդաս Թբիլիսիում

Հայ-վրացական կամուրջներ Հանրակրթական էկոտուր Նախագծի ամփոփման ժամանակ պայմանավորվեցինք բնապահպանական ստուգատեսի շրջանակում վրացական խմբի հետ հանդիպել երկրի հյուսիսում, միասին տեսնենք Նահատակ պոչամբարը, Դեբեդ գետի հունում սկսված թթվային դրենաժը և բնապահպանական մյուս խնդիրները: Նյութն ամբողջությամբ՝ բլոգում:  

Continue reading

Նոր տնկարան Քոլեջում

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ: Այսօր՝ նախագծային ճամբարի առաջին օրը, նոր տնկարան հիմնեցինք Քոլեջում: Վարդենուտ գյուղից բերված բալենու տնկիները տեղադրեցինք կասկադի հարակից տարածքում: Բալենու տնկարանի ստեղծման աշխատանքներին մասնակցեցին և սովորողները, և դասավանդողները: Նախ փորվեցին փոսերը, իսկ տնկիների տեղադրելուց հետո՝ ջրեցինք դրանք: Նյութը՝ Անահիտ Մելքոնյանի  Կրթական պարտեզ  

Continue reading

Ջրի միջազգային օրը երկրաբանական թանգարանում

1992թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ մարտի 22-ը հռչակվել է ջրի համաշխարհային օր` հանրության ուշադրությունը հրավիրելու քաղցրահամ ջրի սահմանափակության եւ կարեւորության վրա: Ջրի համաշխարհային օրվա այս տարվա թեման է` «Բնությունը ջրի համար», որը ներկայացնում է բնության վրա հիմնված լուծումները (NBS)` 21-րդ դարում առկա ջրային մարտահրավերների համար: Քարոզարշավի կարգախոսն է «Պատասխանը կարող …

Continue reading

Ճամփորդություն Նորագավթից Այնթապ` ջրանցքի երկայնքով

Մարտի 29-ին, մի խումբ սեբաստացի ճամբարականներ՝ բնագետ, աշխարհագրագետ, քիմիկ, ֆիզիկ, լրագրող-հետաքննողներ, լուսանկարիչներ, կիրականացնեն «Գետը համայնքում» նախագծի՝ «Մեր ջրանցքները» խորագրով ճամփորդություն՝ Բնապահպանական հանրակրթական ստուգատեսի շրջանակում։Նախագծին կմիանան Այնթապ գյուղի Թիվ 2 դպրոցի 15 սովորող` իրենց ուսուցչուհու՝ կենսաբան  Նարինե Փիլոյանի և  համայնքի ղեկավարների հետ։ Խումբն ուսումնահետազոտական աշխատանք կիրականացնի Նորագավթի և Այնթապ գյուղի ջրանցքների վերաբերյալ, …

Continue reading

Էկոլոգիական խնդիրներն ու մենք

Մարտի 28-ին, ժամը 12:30-13:30, հրավիրում ենք Կլոր-սեղանի «Էկոլոգիական խնդիրներն ու մենք․ ի՞նչ կարող ես անել դու» թեմաներով։ Հյուրը՝ աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի համակարգող՝ խորհրդի անդամ Լևոն Գալաստյանն է։ Հանդիպման ժամանակ  իր «Նոր ջրահեռացման համակարգ» նախագիծը կներկայացնի Հասմիկ Նալբանդյանը, որի արդյունքը կներկայացվի Բնապահպանական ստուգատեսի ամփոփմանը։ Մասնակիցներ՝ մանկավարժական նորարարության «Բարեկամություն» գարնանային ճամբարի ճամբարականներ։

Continue reading